Posted in 2022-2023 ուսումնական տարի, 2022-2023 ուսումնական տարի

Աշխատանք մենթորի հետ

Մենթոր ուսուցիչ Աշոտ Տիգրանյան

Ապրիլ 2023

Քննարկել ենք արտակրթահամալիրային մասնագետներին կրթական գործընթացում ներառելու հնարավորությունները և մասնագիտական ներուժի դրսևորման տարբերակներ։

Իրականացվել է մայիսյան հավաքին ընդառաջ համատեղ ծրագրի մեկնարկի նախապատրաստումը։

Ամփոփել ենք հասարակագիտականբ ստուգատեսի շրջանակներում իրականացված միջացումները։

Շարունակվել են սովորողների հետազոտական աշխատանքների ղեկավարման առանձնահատկությունների վերաբերյալ քննարկումները։

Posted in Նախագծեր

Վանո Սիրադեղյան պետական գործիչը

Սիրադեղյանական օրերի շրջանակներում հասարակագիտական քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան ս․թ․ նոյեմբերի 11-ին ժամը 13,00-ին նախաձեռնում է կլոր սեղան՝ «Վանո Սիրադեղյան՝ քաղաքական, պետական, հասարակական գործիչը» խորագրով։

Կլոր սեղանին մասնակցելու նպատակով առաջարկվում է

«Վանո Սիրադեղյան պետական գործիչը» նախագիծը։

Նախագծի նպատակը՝

Ծանոթանալ Վանո Սիրադեղյան պետական գործչին։ Վանո Սիրադեղյանը՝ ՀՀ Ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ։

Նախագծի խնդիրները՝

Ուսումնասիրել իրավիճակը Հայաստանում 1990-ական թվականներին, Վանո Սիրադեղյանի գործունեությունը որպես Ներքին գործերի նախարար և քաղաքապետ։

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի պատմության ընտրության խմբի 10-րդ դասարանցիներ

Իրականացման տևողությունը՝ նոյեմբերի 1-10

Միջավայր՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Կիրառվող մեթոդներ. Համագործակցային, խմբային, հետազոտական-որոնողական:

Ուսումնական ռեսուրսներ՝

Հետազոտական աշխատանք անձնական, ընտանեկան շրջապատում

Վ․ Դարբինյան․ «Վանոյի հետ և առանց Վանոյի», Երևան 2019, գրքի «Պետական պաշտոնյան» գլխի 215-226, 244-248, 254-268, 274-277, 278-290, 294-308, 317-325, 347-369, 370-386 էջերը։

Նախագծի իրականացման քայլեր

  • Պատմության ընտրության խմբի սովորողների կողմից Վանո Սիրադեղյանի գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքում ընտանեկան, անձնական շրջապատում։
  • Վանո Սիրադեղյանի  պետական հասարակական գործունեության քննարկում։

Արդյունքների ամփոփում կլոր սեղանի ժամանակ

Posted in ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Հեղինակային մանկավարժություն

Ամենամյա աշնանային ստեղծագործական 17-րդ հավաք

19 հոկտեմբերի Կլոր Սեղան Հետազոտական աշխատանքներ

Հետազոտական աշխատանքի վերաբերյալ Կլոր սեղանին նախատեսվում է հետևյալ սովորողների մասնակցությունը․

1․ Հովհաննիսյան Սաթենիկ 11.1 – Սառը պատերազմ

2․ Մանուկյան Կարինա 11.1- Անի

3․ Շահնազարյան Աելիտա 10.5 Ամրոցաշինությունը հայկական պետականության խորհրդանիշ․ Վայոց Ձորի մարզի հուշարձանները

Նրանք կներկայացնեն արդեն իսկ կատարված աշխատանքները, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող գործունեությունը։

Posted in ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից` ՀՀ ԿԳՄՍՆ, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ
Մասնակիցները՝  հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, կրթական կազմակերպություններ, անհատներ

Տևողությունը՝ հոկտեմբերի 3-28

Բովանդակությունը

1․ Ուսումնական բաց պարապմունքներ

  • Մեկ սովորող-մեկ համակարգիչ
  • Բլոգային ուսուցում
  • Սովորող-սովորեցնող
  • Բանավոր մաթեմատիկա, մաթեմատիկա առանց բանաձևերի
  • Ընթերցողական նախագծեր
  • TV, ռադիո խմբագրությունների աշխատանք
  • Պարտեզապուրակային գործունեություն
  • Մարզական պարապմունքներ,եռամարտ
  • Սովորողի ընտրած գործունեություն
  • Երկարացված օրվա ծրագիր
  • Սովորողի անհատական պլան
  • Սովորողի հետազոտական աշխատանք
  • հյուրեր, վարպետության պարապմունքներ

2․ «Ուսումնական ամառ» նախագծեր. ուսումնական 5-րդ շրջան, 2022 -2023

3․ Ուսումնական օրացույցով հաստատված նախագծեր, ճամփորդություններուսումնական օրացույցներ 20222023

  • Նախագծեր՝ երակարտև, կարճատև, համագործակցային, ընտանեկան
  • Ճամփորդություններ՝ քաղաքային, արտագնա մեկօրյա, եռօրյա, բարձունքի հաղթահարման նախագծեր
  • Ընդհանուր պարապմունքներ
  • Ուրբաթ-համերգներ

4․ Նորամուտներ

  • Արևելյան դպրոցի բնագիտության լաբորատորիա
  • Արևելյան դպրոցի բուսաբուծության լաբորատորիա
  • Մայր դպրոցի տանիք

5․ Ուսուցիչների մասնագիտական զարգացում. մանկավարժական ճամբար

  • Քննարկումներ մանկավարժական խորհորդներով՝ հոկտեմբերի 24-27, ժամը՝ 10:00-12:00
    • Ընդհանուր պարապմունք՝հոկտեմբերի 24-27, ժամը՝ 13:00
  • Հավաքներ մասնախմբերով՝ հոկտեմբերի 24-27, ժամը՝14:00
  • Հավաքներ նախագծային խմբերով՝ հոկտեմբերի 24-27, ժամը՝ 14:00
  • Կլոր սեղան՝ հոկտեմբերի 13, 14:00՝ հեռավար ուսուցումը կրթահամալիրում
  • Կլոր սեղան՝ հոկտեմբերի 14, 14։00՝ կամավոր ատեստավորում
  • Կլոր սեղան՝ հոկտեմբերի 21, 14։00՝ պարտադիր ատեստավորում
  • Երկարացված օրվա, ուսուցչի օգնականների ճամբար՝ հոկտեմբերի 24-28
  • «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար՝ հոկտեմբերի 24-28
  • Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ հոկտեմբերի 28, ժամը՝ 9:00
  • Երկարացված օրվա, ուսուցչի օգնականների ճամբար՝ հոկտեմբերի 24-28
  • «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար՝ հոկտեմբերի 24-27, 28-30
  • Ուրբաթ-համերգ՝ հոկտեմբերի 28, 15:00
  • Արտագնա ճամբար՝ հոկտեմբերի 28-30

6․ Բլեյան բաց ցանց

  • Վայոց ձորի փոքրաքանակ դպրոցներ
  • Գագարին կլաստեր

Աշխատակարգը

  • 9-9։15՝ ընդհանուր պարապմունքներ
  • 9։15-13։30՝ պարապմունքներ հրապարակված աշխատակարգերով
  • 14։00-15։00՝ հաղորդումներ, քննարկումներ, կլոր սեղաններ

Առաջին — երրորդ շաբաթներ՝ հոկտեմբերի 3-21

Ուսումնական ամառ նախագծեր — դպրոցները ներկայացնում-ամփոփում են՝ ա) 2022 թ. ճամբարային ցուցանիշները, փորձը, բ) 2022-2023-ի նախագծերը

Ուսումնական նախագծեր, ճամփորդություններ, հավաքներ — դպրոցները, ուսումնական կենտրոնները ներկայացնում են ա)2021-2022 ուսումնական տարվա ցուցանիշները, փորձը բ)2022-2023-ի նախագծերը, օրացույցները

Նորամուտներ — դպրոցները, ուսումնական կենտրոնները, լաբորատորիաները ներկայացնում են 2022թ․ նորամուտները, դրանց շահագործումը

Չորրորդ շաբաթ՝ հոկտեմբերի 23-28

  • մանկավարժական ճամբարներ
  • ուսուցիչների պարտադիր ատեստավորում․ հետազոտական աշխատանքների հրապարակում, վկայագրերի հանձնում
  • ուսուցիչների կամավոր ատեստավորում․ նախագծի մեկնարկ
  • մասնագիտական զարգացման սեմինարներ

Տես նաև՝ ուղեցույցը։