Posted in Վերապատրաստում, Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում 21,08-27,10,2023թ․

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ 21․08․2023-27․10․2023

Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման բաժին․2023-2024 ուստարի

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ

ОпубликовалԼուսինե ՓաշայանОпубликовано в2023

Ժամաքանակը՝ 5 ժամ

Կրեդիտների քանակը՝ 3

Վերապատրաստվողների ընտրած թեմաները՝ այստեղ:

Հետազոտական աշխատանքը մանկավարժական, մեթոդական, գիտական որևէ թեմայի, հիմնախնդրի հետազոտումն է, մանկավարժական սեփական փորձի, նորարարության, բացահայտումների, մշակած մեթոդաբանության ներկայացումը:

Ուսումնական գործընթացում՝ տարբեր նախագծեր, նյութեր ուսումնասիրելիս՝ սովորողի հետազոտական աշխատանքը, սովորողի՝ հետազոտական աշխատանք իրականացնելու խթանումը, դրա կազմակերպումն ուսուցչի համար կոնկրետ աշխատանք է։ Անհրաժեշտ է, որ դասավանդողն ինքն առանձնացնի սկզբունքներ, որոնց իրականացումն էլ կդառնա կոնկրետ ուսուցում և սովորողի, սովորողների խմբի աշխատանքը ընդունելու, գնահատելու հիմք։ Կարևոր է․

1. Թեմայի ընտրությունը, ընտրության հիմնավորումը (որքանով է արդիական, ինչպես է ազդելու աշխատանքի, սովորողների վրա, ինչպես է զարգանալու)

2. Աշխատանքը նախագծելու կարողությունը

3. Աշխատանին ներկայացվող պահանջների սահմանումը

4. Աշխատանքը գնահատելու գործիքները

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը

  1. Տիտղոսաթերթ
  2. ներածություն (աշխատանքի ծավալի 10-15%-ը)։ Ներածությունում հիմնավորվում է ընտրված թեմայի կամ հիմնախնդրի կարևորությունը, նորարարությունը, մանկավարժական նոր մեթոդաբանության կիրառումը, արդյունավետությունը:
  3. հիմնական մաս (աշխատանքի ծավալի 70-80%-ը, կարող է բաժանվել ցանկացած քանակությամբ հատվածների, ենթաբաժինների)
  4. ամփոփում (աշխատանքի ծավալի 10-15%-ը):

Տեխնիկական պահանջներ

  1. Աշխատանքը տպագիր է, 15-20 էջի սահմանում: Տառատեսակը՝ unicode, տառաչափը՝ 12, տողերի միջակայքը՝ 1, 5:
  2. Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Aligument: Justify): Պարբերությունները անհրաժեշտ է սկսել 1սմ․ խորքից՝ TAB-ի կիրառմամբ։
  3. Հղումները պարտադիր  տրվում են տողատակում՝ 8pt տառաչափով։ Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Aligument: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով Bold), այնուհետ՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը։

Այլ պահանջներ․

  1. Պարտադիր է նշել օգտագործած, փոխառնված աղբյուրները։
  2. Օտարալեզու աղբյուրների օգտագործումը խրախուսվում է։
  3. Աղբյուրների տեսակները` էլեկտրոնային և տպագիր աղբյուրներ, որոնցից ոչ մեկը չի կարող գերազանցել օգտագործված աղբյուրների քանակի 2/3-ը: Խրախուսվում է բանավոր աղբյուրների օգտագործումը, եթե ընտրված թեման կամ հիմնախնդիրը տալիս են այդ հնարավորությունը: Բանավոր աղբյուրների քանակը չի սահմանվում և դրանց օգտագործման դեպքում այլ աղբյուրների նվազագույն քանակը չի փոփոխվում։