Posted in 2022-2023 ուսումնական տարի, ԱՄՓՈՓՈՒՄ

Ուսումնական երկրորդ շրջանի հաշվետվություն

Հունվարի 9-27-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցով կրթահամալիրում ուսումնական երկրորդ շրջանն էր։

Երկրորդ ուսումնական շրջանում հունվարի 10-18-ը փոխարինել եմ Աննա Խաչատրյանին, աշխատելով նրա ջոկատի սովորողների հետ։ Հունվարի 10-ին սովորողների հետ դիտել և քննարկել ենք  1984  1984 / Nineteen Eighty-Four (1984) ֆիլմը։ Համեմատել ենք Ջորջ Օրուելի համանուն վեպի տարբեր տարիների էկրանավորումները, քննարկել ֆիլմը։

Ջոկատայինների հետ աշխատել ենք նախապես հաստատված ճամբարային օրակարգով, իրականացնելով նախատեսված միջոցառումները։ Տեղի է ունեցել երկու հանդիպում քննարկում Կրթահամալիրի քոլեջի Զբոսաշրջությանբաժնի ուսանողների և դասավանդող Տիգրան Զոհրաբյանի հետ։ Նրանք ներկայացրել են “Արկածային տուրիզմ” թեման։

Մենթորական աշխատանքի հիմնական ուղղվածությունը երկրորդ ուսումնական շրջանում սովորողների հետազոտական աշխատանքների ղեկավարման փորձի փոխանցումն էր Աշոտ Տիգրանյանի կողմից։

Աշխատել ենք Կարինա Մանուկյանի, Նարեկ Հարությունյանի, Սեդա Մարգարյանի հետազոտական աշխատանքների ամփոփման ուղղությամբ։ Աշխատանքները հիմնականում պատրաստ են առաջիկա պաշտպանությանը։

Աջակցող մասնակցություն եմ ունեցել այլ սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը։

Աննա Խաչատրյանի և Սյուզի Հակոբյանի ջոկատների սովորողներին եմ ներկայացրել Էթնոհոգեբանություն և Հաղորդակցման հմտություններ նախագծերը։

Ազգագրական փառատոնի և “Հարթակում ծնողն է” նախագծի շրջանակներում հանդիպել եմ Կրթահամալիրի Միջին դպրոցի Մերի Սարգսյանի ջոկատի սովորողների հետ, ներկայացնելով “Պատմություն” առարկան, և “Ազգագրություն” մասնագիտությունը։

Ուսումնական առաջին շրջանի հաշվետվություն

2022թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամսիների ընթացքում իրականացրել եմ աշխատակարգով նախատեսված գործողությունները Կրթահամալիրի Ավագ դպրոցում։

Հատկապես կարևորում եմ 10-րդ դասարանի Պատմության ընտրությամբ խմբի հետ կատարված աշխատանքը։ Սովորողների հետ միասին իրականացվել են տարբեր բնույթի ուսումնական աշխատանքներ․ պատմագիտական բնույթի ուսումնասիրություններ, նախագծային աշխատանքներ, հանդիպումներ հրավիրյալ մասնագետների հետ, կլոր սեղան քննարկումներ, ինչպես նաև քննարկումներ ու բանավեճեր տարբեր պատմական իրադարձությունների ու պատմական գործիչների վերաբերյալ։

Ուսումնական առաջին շրջանում կարևոր ձեռքբերում եմ համարում մենթորական աշխատանքը մենթոր Աշոտ Տիգրանյանի հետ։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ, դասալսումներ ու քննարկումներ, որոնք նախատեսվում են շարունակել նաև առաջիկայում։ Մենթորական աշխատանքի արդյունքում կարևորում եմ “Ամբողջատիրություն” համագործակցային նախագծի մեկնարկը։

Ուսումնական առաջին շրջանում կարևորում եմ սովորողների կողմից հետազոտական աշխատանքի իրականացումը։

Միևնույն ժամանակ աշխատանքի ընթացքում դրսևորվեցին նաև որոշակի խնդիրներ, մասնավորապես հասարակագիտություն առարկայի դասավանդման ընթացքում։ Եթե “իրավագիտություն”, “քաղաքագիտություն” բաժիններում սովորողները դրսևորում էին հետաքրքրքություն և ակտիվություն, ապա “գեղագիտություն” և “բարոյագիտություն” բաժիններում այս ուղղությամբ բավական անելիքներ եմ տեսնում, որոնք կաշխատեմ իրականացնել գալիք ուսումնական շրջաններում

Posted in 2022-2023 ուսումնական տարի, 2022-2023 ուսումնական տարի

Աշխատանք մենթորի հետ

Մենթոր ուսուցիչ Աշոտ Տիգրանյան

Ապրիլ 2023

Քննարկել ենք արտակրթահամալիրային մասնագետներին կրթական գործընթացում ներառելու հնարավորությունները և մասնագիտական ներուժի դրսևորման տարբերակներ։

Իրականացվել է մայիսյան հավաքին ընդառաջ համատեղ ծրագրի մեկնարկի նախապատրաստումը։

Ամփոփել ենք հասարակագիտականբ ստուգատեսի շրջանակներում իրականացված միջացումները։

Շարունակվել են սովորողների հետազոտական աշխատանքների ղեկավարման առանձնահատկությունների վերաբերյալ քննարկումները։

Posted in 2022-2023 ուսումնական տարի, ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Ծրագրեր

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, ուստի կրթահամալիրում «Պատմություն» դասընթացը դասավանդվում է՝ հիմքում ունենալով հետևյալը .

Հանրակրթության պետական չափորոշիչը

Հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը

Սովորողի անհատական պլանը

Կրթահամալիրի ուսումնական օրացույցը

Հասարակագիտության լաբորատորիայի օրացույցը

Կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները

Posted in 2022-2023 ուսումնական տարի, Նախագծեր

Վայոց Ձորի մարզի ամրոցներն ու բերդերը (աշխատանքային նախագիծ)

Վայրը․ Արատես, հարակից շրջակայք, Վայոց Ձորի մարզ

Իրականացման տևողությունը շարունակական

Միջավայր․ Ավագ դպրոցի, Քոլեջի ուսանողներ,

Պատասխանատուներ․ Արմեն Ոսկանյան և ընկերներ

Կիրառվող մեթոդներ․ Համագործակցային, խմբային, հետազոտական-որոնողական:

Ուսումնական ռեսուրսներ, Ճամփորդության երթուղու, այցելության վայրերի մասին տեղեկությունների հավաքում, ուսումնասիրություն

Վայոց Ձորի մարզը հարուստ է բերդերով ու ամրոցներով

Մարզը բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից, ամրոցների ու բերդերի մնացորդներ են պահպանվել դեռևս մթա 2-րդ հազարամյակից, սակայն ամրոցաշինությունը ծաղկում է ապրել 9-14-րդ դարերում, հատկապես Պռոշյան և Օրբելյան իշխանական տների տիրապետության ներքո։

Վայոց Ձորի Արատես կրթական կենտրոնի հարակից տարածքներում ևս կան բերդերի և ամրոցների հետքեր։

Ավագ դպրոցի սովորողների միջոցով ուսումնասիրել Արատես կրթական կենտրոնի մոտակայքում գտնվող գյուղերի առանձնահատկությունները, հավաքել պատմական տեղեկություններ, ավանդություններ ու առասպելներ գյուղերի անունների ծագումնաբանության հիմնադրման ու բնակիչների մասին։ Հավաքել գյուղերում պահպանված պատմություններ նախկին բնակիչների մասին։

Քոլեջի Զբոսավարության բաժնի ուսանողների հետ միասին կազմել Վայոց Ձորի մարզի հուշարձանների ցանկը, զբոսաշրջային ռեսուրսները, Արատես կենտրոնից մշակել ուղերթեր դեպի հետաքրքրություն ներկայացնող վայրեր։

Քոլեջի <<Լուսանկարչություն>> մասնագիտացմամբ ուսանողների կողմից կազմվեն հարակից շրջանում առկա տեսարժան վայրերի լուսանկարների ալբոմ։ Ուսումնասիրել Արատեսի շրջակայքի ուղեցույց կազմելու նպատակահարմարույթունը։

Ավագ դպրոցի <<Բարբառներ>>ակումբի հետ համատեղ ուսումնասիրել Արատեսի հարակից գյուղերի բարբառները, ավանդազրույցները, ծեսերն ու սովորույթները։ Ներգրավել Արատեսի հարակից գյուղերի դպրոցների ու մարզի կրթա-մշակութային ոլորտի կառավարման ռեսուրսները։

Արատես կրթական կենտրոնի հարակից տարածքում ամենալավ պահպանված հուշարձանը Սմբատաբերդ ամրոցն է։ Հավաքել հարակից գյուղերում առկա ավանդազրույցները Սմբատաբերդի մասին։ Ստեղծել նոր լեգենդներ, զրույցներ ու պատումներ Վայոց Ձորի մարզի ամրոցների ու բերդերի, Պռոշյան և Օրբելյան իշխանների մասին։

Լեգենդները, որպես զբոսաշրջային ռեսուրս։ (Նման բավական հաջող փորձ կատարվել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում տեղակայված ճամբարում Օձաբերդի վերաբերյալ, ցավոք չի ամրագրվել)։

Ուսումնական ռեսուրսներ, Ճամփորդության երթուղու, այցելության վայրերի մասին տեղեկությունների հավաքում, ուսումնասիրություն

Սմբատաբերդ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B4%D5%A2%D5%A1%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%A4

https://hushardzan.am/archives/11207

ՍՄԲԱՏԱԲԵՐԴ

Սմբատաբերդ

Արամ Ղանալանյան, Ավանդապատում, Երևան 1969։

Ակնկալվող արդյունքը․ հայրենաճանաչություն, ուսանողների տպավորությունների, հավաքված նյութերի ներկայացում սովորողների բլոգներում, Սմբատաբերդի մասին լեգենդների հավաքում և ստեղծում․