Posted in ԱՎԱԳ ԴՊՐՈՑ, Լուսաբանումներ

ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետում պատմության դասավանդման մեթոդական խնդիրների քննարկման լուսաբանում

2024թ․ մայիսի 8-ին ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել էր պատմության ուսուցիչների հավաք-քննարկում, որի նպատակն էր վեր հանել ոլորտում առկա հիմնախնդիրները և լուծումներ առաջարկել։ Մ․ Սեբաստացի կրթահամալիրից հանդիպմանը մասնակցել են Պատմության և հասարակագիտության մասնախմբի ղեկավար Վարդան Կարապետյանը և պատմության ուսուցիչ Արմեն Ոսկանյանը։

Քննարկումը վարում էին ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան պգդ Էդգար Հովհաննիսյանը, նույն ֆակուլտետի ամբիոնի վարիչ պգդ Խաչատուր Ստեփանյանը, մասնակցում էին Երևան քաղաքի տարբեր դպրոցների մի քանի տասնյակ ուսուցիչներ։

Ներկայացվեց ՀԽՄՀ Պատմության ֆակուլտետի գործունեությունը, վերջին շրջանում ուսուցիչներին օգնելու ուղղությամբ իրականացված քայլերը և ծրագրերը։ Նախատեսվում է ամենամսյա հանդեսի հրատարակում, ուր կարտացոլվեն ոլորտում առկա հիմնախնդիրները։ Նշվեց նաև, որ ուսուցիչների հետ հանդիպումները կկրեն պարբերական բնույթ։

Մեր մասնակցությունը հնարավորություն ստեղծեց նոր կապեր հաստատել և ամրապնդել հները այլ դպրոցների պատմության ուսուցիչների հետ, ինչպես նաև ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետում։ Մասնախմբի ղեկավար Վարդան Կարապետյանը պայմանավորվածություն ձեռք բերեց ֆակուլտետի դասախոսների կողմից մեր հետազոտական դպրոցի սովորողների աշխատանքները գրախոսելու վերաբերյալ։

Նման հանդիպումները կարևոր են և շահեկան կլիներ առաջիկա հանդիպումներին մեր մասնախմբի այլ անդամների մասնակցությունը ևս

Posted in Նախագծեր, ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Անդրանիկ Փարադյանի “Ճանապարհ” ֆիլմի դիտում

Հասարակագիտական ստուգատես 2024-ի շրջանակներում ս․թ․ ապրիլի 9-ին ժամը 11․05-ին Հետազոտական վարժարանի համերգասրահում տեղի կունենա 10-րդ դասարանի սովորող Անդրանիկ Փարանդյանի “Ճանապարհ” ֆիլմի դիտում և քննարկում։

Ֆիլմը՝ հետևյալ հղումով

Ֆիլմը Հերման Հեսսեի “Դժվար ճանապարհ” պատմվածքի մոտիվներով է։

Պատմվածքը՝ հետևյալ հղումով

Մասնակիցներ՝ հետազոտական վարժարանի 10-րդ դասարանի սովորողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ։

Ֆիլմի դիտարկումից առաջ՝ Անդրանիկ Փարադյանի խոսքը։

Ֆիլմի դիտարկումից հետո նախատեսվում է քննարկում։

Posted in ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Ուսումնական ապրիլ

Ապրիլ 2024 Օրացույց

Հետազոտական վարժարանի ուսումնական երրորդ շրջանի աշխատակարգ

Դասավանդողի դասացուցակ

Ապրիլյան անելիքներ

  • ապրիլի 2՝ «Նախասիրությունների բացահայտում» նախագծի թեստային փուլի արդյունքների ներկայացում /համակարգողներ՝ Աշոտ Տիգրանյան, Դավիթ Մուրադյան և ընկերներ/
  • ապրիլի 3՝ 11-րդ դասարանի պատմության ընտրությամբ դասընթացի խմբի բաց պարապմունք․պարապմունքը վարում է սովորող Աշոտ Խաչատրյանը, թեման՝ «Ուինստոն Չերչիլը 20-րդ դարի խոշորագույն քաղաքական գործիչ» /դասընթացի ղեկավար՝ Արմեն Ոսկանյան/
  • ապրիլի 4՝ հասարակագիտական առարկաներից սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանություն  Արթենի Ջանիկյան, Լաուրա Թորոսյան /ղեկավարներ՝ Վարդան Կարապետյան, Արմեն Ոսկանյան/
  • ապրիլի 9՝ «Պատերազմը՝ կրթության գործիք» նախագծի շրջանակում քննարկում հետազոտական վարժարանում /համակարգողներ՝ Աշոտ Տիգրանյան և Ալբերտ Զախրաբեկյան/
  • Ապրիլի 10՝ Արմեն Ոսկանյանի և Սամվել Թամազյանի սովորողներ․
  • Համլետ Դադյան՝ 11 դասարան․ թեման՝ «Մերսեդես Բենզ Կոնցեռնը» /ղեկավար՝ Արմեն Ոսկանյան/
  • Նարե Մելիքյան՝ 11-րդ դասարան /ղեկավար՝ Սամվել Թամազյան/
  • Աշոտ Խաչատրյան՝ 11-րդ դասարան /ղեկավար՝ Սամվել Թամազյան/
  • ապրիլի 12՝ կլոր սեղան․հասարակագիտական ստուգատեսի ամփոփում
  • Ապրիլի 25՝ Վարդան Կարապետյանի և Արմեն Ոսկանյանի սովորողներ․
  • Մարի Կարապետյան՝ 10-րդ դասարան․ թեման՝ «Գորիսի տարածաշրջանի բարբառը» /ղեկավար՝ Վարդան Կարապետյան/
  • Անժելա Հարությունյան՝ 10-րդ դաս․, թեման՝ «Տաշիրի /Գեղարքունիք/ տարածաշրջանի բարբառը»
  • Աելիտա Շահնազարյան՝ 11 դասարան․ թեման՝ «Տավուշի բերդերն ու ամրոցները» /ղեկավար՝ Արմեն Ոսկանյան/

Ամբողջ ամսվա ընթացքում իրականացվում են․

Հաղորդակցման հմտություններ նախագիծը՝ Սուսաննա Չալիկյանի հետ համագործակցությամբ

Մեր Գերդաստանը նախագիծը՝ Վարդան Կարապետյանի համակարգմամբ

Posted in ԱՎԱԳ ԴՊՐՈՑ, Uncategorized

Հասարակագիտական ստուգատես 2024 Բաց պարապմունք՝ վարում է 11-րդ դասարանի սովորող Աշոտ Խաչատրյանը

Հասարակագիտական ստուգատես 2024-ի շրջանակներում ս․թ․ ապրիլի 3-ին ժամը 13․00-ին Հետազոտական վարժարանի ընթերցասրահում տեղի կունենա 11-րդ դասարանի պատմության ընտրությամբ դասընթացի բաց պարապմունք։ Պարապմունքը վարում է 11-րդ դասարանի սովորող Աշոտ Խաչատրյանը։

Օր՝ ապրիլի 3

Ժամ՝ 13․00-14․20․ Հետազոտական վարժարանի ընթերցասրահ

Հանդիպման թեման՝ Ուինստոն Չերչիլը 20-րդ դարի խոշորագույն քաղաքական գործիչ։

Մասնակիցներ՝ Հետազոտական վարժարանի պատմության ընտրությամբ խմբերի սովորողներ, այլ ցանկացողներ։

Ուսումնասիրության նյութեր

Ուինստոն Չերչիլն ամենաազդեցիկ բրիտանացին

Ուինստոն Չերչիլ տեսանյութ

Չերչիլ՝ ինքնակենսագրություն

Չերչիլն ու հայերը

Մասնակիցներ՝ 10-րդ, 11-րդ դասարանի պատմության ընտրությամբ դասընթացի խմբերի սովորողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ

Դավիթ Մուրադյանի լուսաբանումը

Posted in ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Մանկավարժական ճամբար Մարտի 25-29

Աշխատակարգ

9։00-ից՝ աշխատանք աշխատանքային խմբերով՝ դպրոցի ղեկավարի ներկայացրած աշխատակարգով

Պարտեզապուրակային աշխատանք դպրոցում, Սարալանջում

Անհատական աշխատանք (նախագծերի ամփոփում, նոր նախագծերի մշակում/լրամշակում, մատենավարություն)

դպրոցի ղեկավարի հետ փոքր խմբերով աշխատանք, քննարկում

մատենավարություն

ԱՈՒՊ-ի լրացում Սուսաննա Չալիկյանի հետ/երեքշաբթի և չորեքշաբթի

10։30՝ մանկավարժական խորհրդով հավաք, մասնագիտական զարգացման սեմինար

12։00՝ մասնախմբով հավաք

Պատմություն և հասարակագիտություն դասավանդողներ.  2․4

12։50՝ մասնագիտական զարգացման սեմինարներ

Մոնտաժային ծրագրերի ուսուցում

13։30-ից՝ անհատական աշխատանք

Մասնագիտական զարգացման սեմինարները կվարի Հերմինե Անտոնյանը

Վայրը՝ հետազոտական վարժարանի ընթերցասրահ

Մարտի 25, 10։30՝  Moodle կրթական հարթակ

Մարտի 26, 10։30՝  Moodle կրթական հարթակ

Մարտի 27, 10։30՝  google workspace

Մարտի 27, 12:50՝ դասավանդողների ընդհանուր պարապմունք,ժողով

Մարտի 28, Աշխատանք մասնախմբի աշխատակարգի համաձայն

Մարտի 29 Աշխատանք մասնախմբի աշխատակարգի համաձայն

Posted in ԱՎԱԳ ԴՊՐՈՑ, Uncategorized

Հասարակագիտական ստուգատես 2024 “Ամերիկացի” ֆիլմի քննարկում

Հասարակագիտական ստուգատես 2024-ի շրջանակներում ս․թ․ մարտի 7-ին “Մ․ Սեբաստացի” կրթահամալիր Քոլեջի Վերնատանը տեղի ունեցավ Մայքլ Գուրջյանի “Ամերիկացի” ֆիլմի քննարկումը։

Մասնակցեցին Հետազոտական վարժարանի և Քոլեջի սովորողներն ու դասավանդողները։ Քննարկվեց ֆիլմի սյուժեն, զարգացումները, ինչպե՞ս էր արտացոլվել ժամանակաշրջանը ֆիլմում։ Սեբաստացիները ներկայացրին իրենց տեսակետները ֆիլմի, ինչպես նաև ֆիլմում նկարագրվող ժամանակաշրջանի ու հերոսների կերպարների վերաբերյալ։

Ծավալվեց բավական հետաքրքիր քննարկում։

Այլ լուսանկարներ՝ այս հղումով

Հանդիպման վերաբերյալ լուսաբանումներ.

Միքայել Շվագիր

Լևոն Ծատուրյան

Posted in ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Հասարակագիտական ստուգատես հանդիպում Ապրես Զոհրաբյանի հետ

Հասարակագիտական ստուգատես 2024-ի շրջանակներում ս․թ․ մարտի 11-ին Հետազոտական վարժարանի ընթերցարանում տեղի ունեցավ հանդիպում “Բնատաճար” կազմակերպության հիմնադիր-ղեկավար Ապրես Զոհրաբյանի հետ։

Հանդիպմանը մասնակցում էին Հետազոտական վարժարանի, Քոլեջի զբոսավարական խմբի սովորողներ ու դասավանդողներ։ Ապրես Զոհրաբյանը ներկայացրեց Իրանի Իսլամական հանրապետություն կատարած իր կրթական ճամփորդությունը և պատասխանեց բազմաթիվ հարցերի։

Հանդիպման վերաբերյալ լուսաբանումներ

Լուսանկարները Լիլիթ Յախինյանի

Ապրես Զոհրաբյան

Կարինե Դադոյան

Posted in ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Հասարակագիտական ստուգատես Հանդիպում Ապրես Զոհրաբյանի հետ

Օր Մարտի 11

Ժամ 13,00-14,20

Վայր՝ հետազոտական վարժարան-ավագ դպրոցի ընթերցասրահ
Մասնակիցներ՝ հետազոտական վարժարանի պատմության ընտրությամբ խմբերի, պարսկերեն, թուրքերեն սովորողներ, դասավանդողներ․

Հանդիպման թեման՝
Տարածաշրջան․ ճանապարհորդություն ժամանակի միջով։

Ապրես Զոհրաբյանը “Բնատաճար” կազմակերպության հիմնադիր-ղեկավարն է, աշխատում է Sri Sri Yoga Teacher and Hiking Guide կազմակերպությունում, կազմակերպում է արշավներ և ճամփորդություններ։ Անընդհատ կատարելագործվում է, ուսումնասիրում է հինդու, պարսկերեն, քրդերեն, թուրքերեն։ Նախկին ազատամարտիկ է, բնապահպան և շատ հետաքրքիր մարդ

Ուսումնասիրության նյութեր՝

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջը

Hike Armenia

Տեսանյութ․ Հնդկաստան Մշակույթ, կրոն

Ապրես Զոհրաբյան․ Պատմությունը պետք է ներկայացվի քաղաքական համակրանքներից ու հակակրանքներից վեր դիրքերից

Մասնակիցներ․ Ավագ դպրոցի պատմության ընտրությամբ խմբերի սովորողներ, պարսկերեն, թուրքերեն ուսումնասիրող սովորողներ, այլ ցանկացողներ։

11-դասարան Պատմության ընտրությամբ խումբ- Հովհաննիսյան Արսեն, Քեքեջյան Ռաֆայել, Մկրտչյան Ինեսա, Ղարիբյակ Էլիզա, Արշակյան Արայիկ, Եփրամյան Դավիթ, Մանուչարյան Գրիշա, Չոլախյան Սյուզի, Ադամյան Արամ, Թորոսյան Լաուրա, Դադյան Համլետ, Խաչատրյան Աշոտ, Պողոսյան Կիմ, Շահնազարյան Աելիտա, Վարդանյան Վարդան, Բաղդասարյան Յուլյա․

Էմիլ Հարությունյան

9-րդ դասարանի սովորողներ՝ Կարինե Դադոյան, Հասմիկ Սարգսյան, Լիլիթ Ղազարյան

Դիանա Նազարյան և սովորողներ, պարսկերենի խումբ. Շեյթանյան Սինդի, Մխոյան Գայանե, Մանուկյան Սոնա, Մկրտիչյան Աֆինա, Մկրտչյան Ալիսա, Չաղլասյան Աննա Քրիստին, Բարսեղյան Աննա։

Թուրքերեն ուսումնասիրողների խումբ․ Դավիթ Մուրադյան, Էմիլ Դանիելյան, Սահակ կարապետյան, Արինա Ալեքսանյան, Միլենա Պողոսյան, Վերոնիկա Դուրգարյան։

Տիգրան Զոհրաբյան և քոլեջի զբոսավարների խմբի ուսանողներ

Posted in 2023-2024 ուսումնական տարի, ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2024

2024 թվականի մարտի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկում է հասարակագիտական նախագծերի ամենամյա բաց ստուգատեսը, որի ընթացքում կիրականացվեն հասարակագիտական նախագծերի արդյունքների ամփոփում-ներկայացումներ, կլոր սեղանների շուրջ քննարկումներ, հրավիրյալ մասնագետների հետ բաց քննարկումեր, հետազոտական աշխատանքների պաշտպանություններ, Տիգրան Հայրապետյանական օրեր, արտագնա պարապմունքներ, կրթական փոխանակումներով ճամփորդություններ և այլ հասարակական-քաղաքացիական, համագործակցային նախաձեռնություններ…

Ստուգատեսին մասնակցում են սեբաստացի սովորողները, ուսուցիչները, ծնողները, հետաքրքրված այլ անձինք, հասարակական կամ պետական կառույց, կարող են մասնակցել անհատներ, խմբեր, դասարաններ, գործընկեր դպրոցներ։

Ստուգատեսի ընթացքում նախատեսվում է․

6 Մարտի ժամը 11-ին Վրացերենի օրերի շրջանակում հանդիպում Հայաստանում Վրաստանի դեսպանի խորհրդական Գիորգի Փիփիաի հետ /համակարգող՝ Ռինա Շագինյան/։

6 Մարտի ժամը 13․00 Ավագ դպրոցի ընթերցասրահ Համատեղ միջոցառումներ պատմության ընտրությամբ խմբերի սովորողների մասնակցությամբ։ Սամվել Թամազյանի համագործակցությամբ։ 10-րդ դասարանի պատմության ընտրությամբ խմբի սովորողները ներկայացնում են “Ոչ խաղաղ պատմություն” նախագծի արդյունքները։

7 Մարտի ժամը 13․00-ին Քոլեջի Վերնատուն

Մայքլ Գուրջյանի “Ամերիկացի” ֆիլմի քննարկում։ Ֆիլմը ընտրվել է “Օսկար” մրցանակաբաշխության “Լավագույն օտարերկրյա ֆիլմ” անվանակարգի երկրորդ փուլ։

Մասնակիցներ՝ ավագ դպրոցի  և քոլեջի սովորողներ, Աշոտ Տիգրանյան, Սուսան Ամուջանյան համագործակցությամբ։

11 Մարտ ժամը 13․00-ին Ավագ դպրոցի ընթերցարանում․

Հանդիպում Ապրես Զոհրաբյանի հետ։ Ապրես Զոհրաբյանը “Բնատաճար” կազմակերպության հիմնադիր-ղեկավարն է, աշխատում է Sri Sri Yoga Teacher and Hiking Guide կազմակերպությունում, կազմակերպում է արշավներ։ Անընդհատ կատարելագործվում է, ուսումնասիրում է պարսկերեն, քրդերեն, թուրքերեն։ Նախկին ազատամարտիկ է, բնապահպան և շատ հետաքրքիր մարդ

Հանդիպման թեման է՝ “Տարածաշրջան․ Ճանապարհորդություն ժամանակի միջով”։ Մասնակցելու են պատմության ընտրությամբ խմբերի սովորողները, պարսկերենի, թուրքերենի խմբակների սովորողները։

Փարաջանովյան օրերի շրջանակում՝ Ս․ Փարաջանովի Մոռացված նախնիների ստվերները, Սուրամի բերդի գաղտնիքը, Նռան գույնը ֆիլմերի դիտում և քննարկում։

12 մարտ ժամը 13․00 Հետազոտական վարժարանի ընթերցասրահ Հետազոտական աշխատանքների հրապարակային պաշտպանություն

Աննա Խաչատրյանի սովորողներ

Միլենա Քամալյան  «Էրդողանիզմ»

Ամալյա Զաքարյան  «Թուրքիայի Հանրապետության ռազմական համակարգի և զին. տեխնիկայի բարեփոխումները 2016թ.-ից հետո»

13 Մարտի  ժամը 13․00 Հետազոտական վարժարանի ընթերցասրահ

Հանդիպում «Yerevan Model United Nations» կազմակերպության անդամների հետ /նախաձեռնությունը 10-րդ դասարանի սովորող Լաուրա Թորոսյանի/

3 ապրիլ, ժամը 13․00 – 14․20՝ 11-րդ դասարանի պատմության ընտրությամբ դասընթացի խմբի բաց պարապմունք․պարապմունքը վարում է սովորող Աշոտ Խաչատրյանը, թեման՝ «Ուինստոն Չերչիլը 20-րդ դարի խոշորագույն քաղաքական գործիչ» /դասընթացի ղեկավար՝ Արմեն Ոսկանյան/

4 ապրիլ, ժամը 13․00 Հետազոտական վարժարանի ընթերցասրահ Հետազոտական աշխատանքների հրապարակային պաշտպանություն

Լաուրա Թորոսյան

Posted in Նախագծեր, ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2024

ՄԱՅՔԼ ԳՈՒՐՋՅԱՆԻ “ԱՄԵՐԻԿԱՑԻ” ՖԻԼՄԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հասարակագիտական ստուգատես 2024-ի շրջանակներում կազմակերպվում է Մայքլ Գուրջյանի “Ամերիկացին” ֆիլմի դիտումը։

Տեղը՝ Քոլեջի վերնատուն։

Ժամը՝ մարտի 7-ին, ժամը 13-ին։

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ։

Ֆիլմի հղումը․ https://lookmovie.foundation/movies/view/13616368-amerikatsi-2022

Միքայել Շվագիր

Լևոն Ծատուրյան

Լիա Վարդանյան

Լարիսա Այվազյան

Գոհար Սանոյան

Արսինե Բադալյան

Կարինե Դադոյան

Նարե Մելիքյան

Անաիս Բեգլարյան

Էմիլ Հարությունյան

Աղլամազյան Հայկ

Մարի Աղայան