Posted in ԱՎԱԳ ԴՊՐՈՑ, Լուսաբանումներ

ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետում պատմության դասավանդման մեթոդական խնդիրների քննարկման լուսաբանում

2024թ․ մայիսի 8-ին ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել էր պատմության ուսուցիչների հավաք-քննարկում, որի նպատակն էր վեր հանել ոլորտում առկա հիմնախնդիրները և լուծումներ առաջարկել։ Մ․ Սեբաստացի կրթահամալիրից հանդիպմանը մասնակցել են Պատմության և հասարակագիտության մասնախմբի ղեկավար Վարդան Կարապետյանը և պատմության ուսուցիչ Արմեն Ոսկանյանը։

Քննարկումը վարում էին ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան պգդ Էդգար Հովհաննիսյանը, նույն ֆակուլտետի ամբիոնի վարիչ պգդ Խաչատուր Ստեփանյանը, մասնակցում էին Երևան քաղաքի տարբեր դպրոցների մի քանի տասնյակ ուսուցիչներ։

Ներկայացվեց ՀԽՄՀ Պատմության ֆակուլտետի գործունեությունը, վերջին շրջանում ուսուցիչներին օգնելու ուղղությամբ իրականացված քայլերը և ծրագրերը։ Նախատեսվում է ամենամսյա հանդեսի հրատարակում, ուր կարտացոլվեն ոլորտում առկա հիմնախնդիրները։ Նշվեց նաև, որ ուսուցիչների հետ հանդիպումները կկրեն պարբերական բնույթ։

Մեր մասնակցությունը հնարավորություն ստեղծեց նոր կապեր հաստատել և ամրապնդել հները այլ դպրոցների պատմության ուսուցիչների հետ, ինչպես նաև ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետում։ Մասնախմբի ղեկավար Վարդան Կարապետյանը պայմանավորվածություն ձեռք բերեց ֆակուլտետի դասախոսների կողմից մեր հետազոտական դպրոցի սովորողների աշխատանքները գրախոսելու վերաբերյալ։

Նման հանդիպումները կարևոր են և շահեկան կլիներ առաջիկա հանդիպումներին մեր մասնախմբի այլ անդամների մասնակցությունը ևս

Posted in Լուսաբանումներ, Uncategorized

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 30

ԱՊՀ ստեղծման 30 տարին

Հայաստանի անդամակցության 30 տարին, ԱՊՀ հնարավոր դերակատարումը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում։

Նախնական ուսումնասիրության նյութեր

ՀՀ ԱԳՆ կայքէջ https://www.mfa.am/hy/international-organisations/2 ,

ԱՊՀ գործադիր հանձնաժողովի կայքէջը՝ https://cis.minsk.by/ ,

ԱՊՀ կանոնադրությունը՝ https://cis.minsk.by/page/180 ,

ԱՊՀ 30 ամյակ https://cis.minsk.by/cis30  https://e-cis.info/news/565/91427/ սրանք կարող են հիմնական նյութ ծառայել դասի համար։

Posted in Լուսաբանումներ

Ռազմամարզական-հայրենագիտական-ստեղծագործական ճամբար Սևանում

Ս․թ․ հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը, որպես կամավոր մասնակցեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում կազմակերպված Ռազմամարզական-հայրենագիտական-ստեղծագործական ճամբարի աշխատանքներին։

Ճամբարի պատասխանատու կազմակերպիչը Վարդան Կարապետյանն էր, համակարգողը՝ Սյուզի Մարգարյանը, մարզական պարապմունքների պատասխանատուն՝ Միքայել Ղազարյանը։

Ծովինար գյուղի տարածքում է գործում նաև Պատանի երկրապահների ճամբարը, որի մասնակիցների հետ հաստատվեցին ջերմ, ընկերական հարաբերություններ։ Հուլիսի 28-ի ճամբարական մեկնարկը նախապատրաստվել էր կրթահամալիրի առաջապահ ջոկատի կողմից և ժամանելով ճամբար՝ խմբի մասնակիցները կարողացան կարճ ժամանակում տեղավորվել արդեն պատրաստ վրաններում և շտապել լիճ։ Ողջ ընթացքում ճամբարականների կողմից իրականացվեցին լճի և ափամերձ տարածքի մաքրման աշխատանքներ։ Հաջորդ հերթափոխերի համար նախապատրաստելով աշխատանքների նոր դաշտ։

Continue reading “Ռազմամարզական-հայրենագիտական-ստեղծագործական ճամբար Սևանում”