Posted in ԱՄՓՈՓՈՒՄ, Uncategorized

Մասնախմբի հավաքների ամփոփումը մանկավարժական ճամբարի ընթացքում

Հասարակագիտական մասնախմբի աշխատանքը մանկավարժական ճամբարի ընթացքում

Մանկավարժական ճամբարի ընթացքում հասարակագիտական մասնախումբն աշխատել է ըստ նախատեսված աշխատակարգի։

Մարտի 25-ին և 26-ին աշխատել ենք ամբողջ կազմով, քննարկվել են մայիսյան հավաքին նախատեսվող աշխատանքները, ուսումնական պլանները։

Մարտի 27-ին և 28-ին մասնախմբի անդամների մեծ մասն ընդգրկված է եղել տարբեր ուղղություններով ճամփորդություններում։ Ներկաները հիմնականում քննարկել են նոր ուսումնական տարվա ծրագրերի հետ կապված առաջարկություններ, 10-րդ դասարանի հասարակագիտության նոր դասագիրքը։ նախապատրաստվել է հետազոտական աշխատանքների պաշտպանության ապրիլյան և մայիսյան օրացույցը։

Իրականացվել է անհատական աշխատանք՝ նախագծերի լրամշակում, մատենավարություն։

Մարտի 29-ին մասնախումբն աշխատել է հեռավար։ Ամփոփվել են մարտի ընթացքում կատարված աշխատանքները, նախապատրաստվել են ապրիլյան անելիքները։

Posted in ԱՄՓՈՓՈՒՄ, ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

ԱՄՓՈՓՈՒՄ 2024

ԱՊՐԻԼ

2024թ․ ապրիլ ամսվա ընթացքում իրականացրել եմ աշխատակարգով նախատեսված գործողությունները Կրթահամալիրի Հետազոտական վարժարանում։

Մասնակցել եմ “Հասարակագիտական ստուգատես 2024”-ի ապրիլ ամսվա բոլոր աշխատանքների։ Մասնավորապես․

Ապրիլի 3-ին 11-րդ դասարանի պատմության ընտրությամբ դասընթացի խմբի բաց պարապմունք․պարապմունքը վարում է սովորող Աշոտ Խաչատրյանը, թեման՝ «Ուինստոն Չերչիլը 20-րդ դարի խոշորագույն քաղաքական գործիչ“։

Ապրիլի 4-ին պաշտպանության է ներկայացվել Լաուրա Թորոսյանի Թեմա՝ «BIGGER THAN US» և «Մեզնից առավել» նախագծերը՝ որպես Երևանի ու մարզերի երիտասարդության միջև կամուրջ հետազոտական աշխատանքը։

Ապրիլի 5-ին կազմակերպվել է 10-րդ դասարանի սովորող Անդրանիկ Փարադյանի  «Ճանապարհ» կարճամետրաժ ֆիլմի դիտում-քննարկում 

Ապրիլի 10-ին կազմակերպվել է Աբդուլլահ Օջալանի «Ժողովրդավարական քաղաքակրթության մանիֆեստը» գրքի քննարկումը

Ավարտին է հասցվել 11-րդ դասարանի սովորողներ Համլետ Դադյանի և Աելիտա Շահնազարյանի հետազոտական աշխատանքները։ Պաշտպանությունները նախատեսված են մայիսին (2)

Գրախոսել եմ Վերոնիկա Դուրգարյանի, Սոֆի Խաչատրյանի, Անի Սմբաթյանի, Էլֆրիդա Բրուտյանի, Սերգեյ Ջուլհակյանի հետազոտական աշխատանքները (5)

Շարունակվում են հետազոտական աշխատանքների ղեկավարումը Էլեն Զարգարյան, Կիմ Պողոսյան, Դավիթ Գրիգորյան, Վիկտորյա Ստեփանյան։

Posted in 2023-2024 ուսումնական տարի, ԱՄՓՈՓՈՒՄ

Երկրորդ ուսումնական շրջան Հունվարյան ձմեռային ճամբար 08-26․01

Ձմեռային ճամբարի ուղեցույց․մանկավարժության լաբորատորիա
Հետազոտական վարժարանի ճամբարային աշխատակարգ
Ճամբարային դասացուցակ
Հաշվառման մատյան

Ավարտվեց երկրորդ ուսումնական շրջանը։ Այս տարի առաջին անգամ ես ունեի ջոկատ։ Ջոկատում ընդգրկված էին 9, 10, 11-րդ դասարանի 23 սովորողներ՝ տարբեր բնավորություններով, հակումներով ու գիտելիքներով։ Մի մասին նույնիսկ առաջին անգամ էի տեսնում։ Ջոկատը ղեկավարում էինք Լիլիթ Յախինյանի հետ միասին։

Ճամբարային օրակարգը շատ հագեցած էր․ բազմաթիվ միջոցառումներ ու դասեր՝ երգ ու պար, մարզական ու ռազմամարզական պարապմունքներ, այցելություններ ու ճամփորդություններ։ Ձմեռային մարզական խաղերի կազմակերպման շրջանակներում այցելեցինք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց-սահադաշտ և Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղ։

Աշխատել ենք նաև առավոտյան ընդհանուր պարապմունքների վրա։

Ազգագրական փառատոնի շրջանակներում այցելեցինք Լուսիկ Ագուլեցու թանգարան, կազմակերպեցինք խոհանոցային օր, ուր ներկայացվեց “Նոր երկիր” նախագծի շրջանակներում ստեղծված Յունա ժողովրդի ազգային խոհանոցը և հիմնական ուտեստը՝ պաստա Սիմոնեն։ Գլխավոր խոհարար Սեդա Ստեփանյան։ Իսկապես համով էր ստացվել և հավեսով կերանք ու խմեցինք մինչև վերջին պատառը և կաթիլը։ Այցելեցինք նաև Մ․ Սեբաստացի կրթահամալիրի ուսումնական խոհանոց, ուր տեղի ունեցավ Վիկտորյա Հակոբյանի ջոկատի հետ հրուշակեղենի համատեղ պատրաստություն և “ոչնչացում”։

Ջոկատում հաճախ էինք կազմակերպում ինտելեկտուալ խաղեր, ջակատայինները մասնակցեցին նաև “Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ” մրցույթին։

Posted in ԱՄՓՈՓՈՒՄ

Երկրորդ ուսումնական շրջան

Հունվարյան ճամբար

Առաջին շաբաթ

Եվ այսպես, մենք մեզ անվանեցինք Յունացի կամ Յունոսցի, պատմեմ, թե ինչու։
Իրականացնում ենք Նոր երկիր նախագիծը, որտեղ սովորողները ստեղծում են նոր երկիր իր՝

  1. Մշակույթով
  2. Պատմությունով
  3. Քաղաքականությամբ
  4. Էկոլոգիայով
  5. Կրթությամբ և գիտությամբ
  6. Արհեստներով
  7. Աշխարհագրությամբ

Հետաքրքիր ու նոր նախագիծ է, իսկ սովորողները մեծ ոգևորությամբ են մասնակցում ։


Ըստ օրերի ամփոփենք

Posted in ԱՄՓՈՓՈՒՄ

Առաջին ուսումնական շրջան

2023-2024 թթ․ առաջին ուսումնական շրջանը բավական հետաքրքիր էր և զարգացումներով լի։ Ուսումնական շրջանն իմ համար սկսվեց դեռևս հունիսի 21-ից, երբ մասնակցեցի Երևանի Խ․ Աբովյանի անվ․ Մանկավարժական համալսարանում կազմակերպված առարկայական վերապատրաստման ծրագրին (ավարտվեց հուլիսի 12-ին)։ Այնուհետև օգոստոսի 21-ից հոկտեմբերի 27-ը ժամանակահատվածում մասնակցեցի “Մ․ Սեբաստացի” կրթահամալիրում հանրակրթական ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացին։ Երկու դասընթացներն էլ շատ ուսանելի էին և բավական հետաքրքիր էր կրկին զգալ սովորողի դերում։

Ուսումնական շրջանում սկսել և շարունակում ենք հետևյալ նախագծերը․ “Հաղորդակցության հմտություններ” 9-րդ դասարանցիների համար, ինչպես նաև “Իմ գերդաստանը” նախագիծը՝ Վարդան Կարապետյանի համակարգմամբ։

“Հաղորդակցման հմտություններ” նախագիծը նպատակ է հետապնդում զարգացնել մասնակից սովորողների բանավոր խոսքը և հաղորդակցային հմտությունները։

Ուսումնական շրջանում կազմակերպվեցին այցելություններ․ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Ա․ Խաչատրյանի համագործակցությամբ, ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ, Վ․ Կարապետյանի համակարգմամբ։ Երկու հանդիպումներին էլ սովորողների համար բավական հետաքրքրական էին։ Շփումները գիտական շրջանակներում, ներկայությունը և անգամ մասնակցությունը գիտական քննարկումներին չափազանց ուսանելի է հատկապես գիտական հետաքրքրություններ ցսուցաբերող սովորողների համար։ Կարծում եմ առաջիկայում ևս պետք է շարունակել նման այցելությունները։

Շահեկան էին նաև Կրթահամալիր այցելած մասնագետների հետ հանդիպումները․ Մարդու իրավունքների պաշտպանության օրը իրավապաշտպան Ա․ Սաքունց, իրանագետ Ահարոն Վարդանյան։

“Սիրադեղյանական օրերի” շրջանակներում՝ Ս Թամազյանի հետ համագործակցությամբ կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում ՝ “Վանո Սիրադեղյան հրապարակախոսը” թեմայով։ Քննարկումներն անցան բավական հետաքրքիր և կարծում եմ հաջողված էին։

Դեկտեմբերի 26-ին մասնակցեցի Քաղաքականության հետազոտության կենտրոն ՀԿ կազմակերպած “Մեդիագրագիտություն և ժողովրդավարական դիմակայունության առաջխաղացում” խորագրով դասընթացին։ Դասընթացի ընթացքում օգտագործված մեթոդները կարող են ուսանելի փորձ հանդիսանալ ուսումնական գործընթացում։

Ուսումնական շրջանում իրականացված աշխատանքի կարևոր մաս է հանդիսանում սովորողների հետազոտական աշխատանքների համակարգումը։

Հիմնականում լավ արդյունքներ են ցույց տվել Աելիտա Շահնազարյանը, Սաթենիկ Հովհաննիսյանը, որոնք շարունակում են նախորդ տարվա ընթացքում սկսած հետազոտական աշխատանքը։ Կարծում եմ նման ընտրությունը առավել ցանկալի տարբերակ է, եթե ընտրության նախաձեռնությունը գալիս է սովորողից։ Նման հետազոտական աշխատանքում հնարավորություն է ստեղծվում առավել խորացնել հետազոտական հմտությունները։

Հետաքրքրական են նաև Համլետ Դադյանի և Էլեն Զարգարյանի աշխատանքները։

Առայժմ դժվարությամբ է տեղաշարժվում Վիկտորյա Ստեփանյանի աշխատանքը։

Հետազոտական աշխատանքների համակարգումը կարծում եմ կարևոր է նաև դասավանդողի համար, այն առումով որ նպաստում է ինքնակրթությանը։

Առաջին ուսումնական շրջանում կարևոր տեղ է զբաղեցնում մասնակցությունը Կրթհամալիրի պատմություն և հասարակագիտություն դասավանդողների մասնախմբի աշխատանքին։

Ցավոք ուսումնական առաջին շրջանում չկարողացա կազմակերպել ճամփորդություններ և արտագնա պարապմունքներ, ինչպիսիք կազմակերպվել էին նախորդ ուսումնական շրջանում, սակայն երրորդ ուսումնական շրջանում կաշխատեմ լրացնել այդ բացը։ Արտագնա պարապմունքները հատկապես “Պատմության ընտրության” խմբի սովորողների ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասն են և կարծում եմ սա լուրջ բացթողում է, որ շտկման կարիք ունի։

Posted in ԱՄՓՈՓՈՒՄ

Առցանց հանդիպում Վրաստանի գործընկերների հետ

Մայիսյան 18-րդ ստեղծագործական հավաքի շրջանակում մայիսի 23-ին teams հարթակով տեղի ունեցավ հայ վրացական առաջին հավաք հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին՝
Նատա Թեթվաձե — Թբիլիսիի թիվ 103 հանրակրթական դպրոցի պատմության ուսուցչուհի (պատմական գիտությունների դոկտոր)։
Իրմա Ղոնգաձե — Թբիլիսիի N103 հանրակրթական դպրոցի պատմության ուսուցչուհի. (պատմական գիտությունների դոկտոր)։
Նանա Սոլողաշվիլի — Թբիլիսիի թիվ 89 հանրակրթական դպրոցի պատմության ուսուցչուհի Նանա Սոլողաշվիլի (պատմ. դոկտոր):
Բելա Գզիրիշվիլի — Թբիլիսիի թիվ 108 հանրակրթական դպրոցի պատմության ուսուցչուհի՝ (պատմ. դոկտոր):

Մասնակցում էին Ավագ դպրոցի պատմության դասավանդող Աշոտ Տիգրանյանը, վրացերենի դասավանդող Ռինա Շագինյանը և ավագ դպրոցի մի խումբ սովորողներ։ Վրաց գործընկերները ներկայացրին դասավանդման իրենց փորձը, իսկ Կրթահամալիրի դասավանդողները վրաց գործընկերներին ներկայացրեցին հեղինակային մանկավարժությունը։ Հանդիպումը շատ հետաքրքիր էր և արդյունավետ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ։ քննարկումներ։

Posted in 2022-2023 ուսումնական տարի, ԱՄՓՈՓՈՒՄ, ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

ԱՄՓՈՓՈՒՄ

ՄԱՅԻՍ

1․ Մասնակցություն մասնագիտական խորհրդի, հասարակագիտական մասնախմբի աշխատանքներին։

2․ Մասնակցություն Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 18-րդ հավաքի․մայիսի 2-26 աշխատանքներին։

3․ Խորհրդատվական մասնակցություն հետազոտական աշխատանքների պաշտպանությանը, մասնախմբային նախապաշտպանոություններին։ Հրապարակային պաշտպանության են ներկայացվել իմ ղեկավարած հետևյալ հետազոտական աշխատանքները․ Սաթենիկ Հովհաննիսյանի “Սառը պատերազմ”, Մուշեղ Պապիկյանի “ՀՀ քաղաքացիների համար հարմարավետ երկրները”, Կարինա Մանուկյանի “Անին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք”։ Շարունակել եմ մյուս սովորողների հետազոտական աշխատանքների ղեկավարման աշխատանքները։ Գրախոսություններ եմ ներկայացրել Մերի Երեմյանի, և Արեն Մինասյանի հետազոտական աշխատանքների վերաբերյալ։

4․ Մասնակցություն10-րդ դասարանի սովորող Լաուրա Թորոսյանի Bigger Than Us նախագծին։

5․ Մենթորական աշխատանքի շրջանակներում շարունակվել են քննարկումները մենթոր Աշոտ Տիգրանյանի հետ։

6․ Ուսումնական պլանի քննարկումներ խմբային և կլոր սեղան ձևաչափերով (ուսումնական պլանի ձևակերպմանը սովորողների մասնակցության խրախուսում և գործնական պայմանների ապահովում)։

7․ Մասնակցություն հայ – վրացական հավաք-հանդիպմանը (կրթական նոր կապերի հաստատում, փորձի փոխանակում, համագործակցության ընդլայնմանն ուղղված առաջարկություններ)։

8․ Մասնակցություն Հայկ Խաչատրյանի «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» պատմավեպի շնորհանդեսին (արձակագիր Հայկ Խաչատրյանի և հայկական վերածննդի երկորդ սյուն Գրիգոր Մագիստրոսի կարևորումը սովորողների համար, համագործակցության հեռանկարների համաձայնեցում Հայկ Խաչատրյանի որդու՝ պատմական գիտությունների թեկնածու Վահե Խաչատրյանի հետ)։

9․ Մասնակցություն Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագրին

Հասարակագիտական շաբաթ 30 մայիսի

Posted in 2022-2023 ուսումնական տարի, ԱՄՓՈՓՈՒՄ

Ուսումնական երկրորդ շրջանի հաշվետվություն

Հունվարի 9-27-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցով կրթահամալիրում ուսումնական երկրորդ շրջանն էր։

Երկրորդ ուսումնական շրջանում հունվարի 10-18-ը փոխարինել եմ Աննա Խաչատրյանին, աշխատելով նրա ջոկատի սովորողների հետ։ Հունվարի 10-ին սովորողների հետ դիտել և քննարկել ենք  1984  1984 / Nineteen Eighty-Four (1984) ֆիլմը։ Համեմատել ենք Ջորջ Օրուելի համանուն վեպի տարբեր տարիների էկրանավորումները, քննարկել ֆիլմը։

Ջոկատայինների հետ աշխատել ենք նախապես հաստատված ճամբարային օրակարգով, իրականացնելով նախատեսված միջոցառումները։ Տեղի է ունեցել երկու հանդիպում քննարկում Կրթահամալիրի քոլեջի Զբոսաշրջությանբաժնի ուսանողների և դասավանդող Տիգրան Զոհրաբյանի հետ։ Նրանք ներկայացրել են “Արկածային տուրիզմ” թեման։

Մենթորական աշխատանքի հիմնական ուղղվածությունը երկրորդ ուսումնական շրջանում սովորողների հետազոտական աշխատանքների ղեկավարման փորձի փոխանցումն էր Աշոտ Տիգրանյանի կողմից։

Աշխատել ենք Կարինա Մանուկյանի, Նարեկ Հարությունյանի, Սեդա Մարգարյանի հետազոտական աշխատանքների ամփոփման ուղղությամբ։ Աշխատանքները հիմնականում պատրաստ են առաջիկա պաշտպանությանը։

Աջակցող մասնակցություն եմ ունեցել այլ սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը։

Աննա Խաչատրյանի և Սյուզի Հակոբյանի ջոկատների սովորողներին եմ ներկայացրել Էթնոհոգեբանություն և Հաղորդակցման հմտություններ նախագծերը։

Ազգագրական փառատոնի և “Հարթակում ծնողն է” նախագծի շրջանակներում հանդիպել եմ Կրթահամալիրի Միջին դպրոցի Մերի Սարգսյանի ջոկատի սովորողների հետ, ներկայացնելով “Պատմություն” առարկան, և “Ազգագրություն” մասնագիտությունը։

Ուսումնական առաջին շրջանի հաշվետվություն

2022թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամսիների ընթացքում իրականացրել եմ աշխատակարգով նախատեսված գործողությունները Կրթահամալիրի Ավագ դպրոցում։

Հատկապես կարևորում եմ 10-րդ դասարանի Պատմության ընտրությամբ խմբի հետ կատարված աշխատանքը։ Սովորողների հետ միասին իրականացվել են տարբեր բնույթի ուսումնական աշխատանքներ․ պատմագիտական բնույթի ուսումնասիրություններ, նախագծային աշխատանքներ, հանդիպումներ հրավիրյալ մասնագետների հետ, կլոր սեղան քննարկումներ, ինչպես նաև քննարկումներ ու բանավեճեր տարբեր պատմական իրադարձությունների ու պատմական գործիչների վերաբերյալ։

Ուսումնական առաջին շրջանում կարևոր ձեռքբերում եմ համարում մենթորական աշխատանքը մենթոր Աշոտ Տիգրանյանի հետ։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ, դասալսումներ ու քննարկումներ, որոնք նախատեսվում են շարունակել նաև առաջիկայում։ Մենթորական աշխատանքի արդյունքում կարևորում եմ “Ամբողջատիրություն” համագործակցային նախագծի մեկնարկը։

Ուսումնական առաջին շրջանում կարևորում եմ սովորողների կողմից հետազոտական աշխատանքի իրականացումը։

Միևնույն ժամանակ աշխատանքի ընթացքում դրսևորվեցին նաև որոշակի խնդիրներ, մասնավորապես հասարակագիտություն առարկայի դասավանդման ընթացքում։ Եթե “իրավագիտություն”, “քաղաքագիտություն” բաժիններում սովորողները դրսևորում էին հետաքրքրքություն և ակտիվություն, ապա “գեղագիտություն” և “բարոյագիտություն” բաժիններում այս ուղղությամբ բավական անելիքներ եմ տեսնում, որոնք կաշխատեմ իրականացնել գալիք ուսումնական շրջաններում

Posted in ԱՄՓՈՓՈՒՄ, ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Հաշվետվություն

ԴԵԿՏԵՄԲԵՐ

2022թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել եմ աշխատակարգով նախատեսված գործողությունները Կրթահամալիրի Ավագ դպրոցում

Շարունակվել է սովորողների հետազոտական աշխատանքների ղեկավարումը։

Մասնակցել եմ, ինչպես նաև կազմակերպել Ավագ դպրոցի իմ դասարանների սովորողների մասնակցությունը հասարակագիտական մասնախմբի կազմակերպած միջոցառումներին։

Կազմակերպել եմ իմ դասավանդած դասարանների սովորողների մասնակցությունը հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներին։

Մենթորական աշխատանքի շրջանակներում աշխատել եմ իմ մենթոր Աշոտ Տիգրանյանի հետ։ Դեկտեմբեր ամսվա ընթացքում նրա կողմից շարունակվել են դասալսումները իմ դասավանդած դասարաններում և քննարկումներ են տեղի ունեցել մանկավարժական մեթոդական այլընտրանքային մեթոդների վերաբերյալ։

Մենթորական աշխատանքի շրջանակներում իրականացվեցին աշխատանքներ <<Ամբողջատիրություն>> համագործակցային նախագծի ուղղությամբ։

Դեկտեմբերի 14-ին տրվեց <<Ամբողջատիրություն>> համագործակցային նախագծի նախագծի մեկնարկը։

Մենթորական աշխատանքի շրջանակներում քննարկվել է ուսումնական երկրորդ շրջանի բովանդակությունը և փոխանցվել է համապատասխան փորձը։

Շարունակվել է աշխատանքը էլեկտրոնային մատյաններում՝ գնահատում կրեդիտային համակարգով։

Posted in ԱՄՓՈՓՈՒՄ

2021-2022 ուսումնական տարվա ամփոփում

ՀՈՒՆԻՍ

ՔՈԼԵՋ 1/1 խումբ․ հասարակագիտություն․ ուսումնական տարվա ամփոփում, նախապատրաստում քննաշրջանին, խորհրդատվություն, անհատական աշխատանքներ, խորհրդատվություն, 14 հունիսի քննություն։

2/1, 2/2, 2/3 խմբեր․ իրավունքի հիմունքներ․ ուսումնական տարվա ամփոփում, անհատական աշխատանք, ընտանեկան իրավունքի, երեխայի իրավունքների խորացված ուսուցում, անհատական նախագծեր, համեմատական վերլուծություն տարբեր ժողովուրդների ընտանեկան ավանդությունների միջև։

2/1, 2/2, 2/3 խմբեր․հաղորդակցություն․ ուսումնական տարվա ամփոփում, անհատական աշխատանք, վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության զուգակցումը բանակցային գործընթացում խմբային գործնական աշխատանք, համոզման մեթոդի կիրառումը բանակցությունների վարման գործընթացում։

3/1 խումբ․ գործարար հաղորդակցության հմտություններ․ ուսումնական տարվա ամփոփում, անհատական աշխատանք, գործարար միջավայրում հաղորդակցության հմտությունների կիրառման առանձնահատկությունները պրակտիկ աշխատանքում կիրառվող հաղորդակցային հմտությունների դրսևորում։

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

12-րդ դասարան․ Հայոց Պատմություն, , քննության նախապատրաստություն, ուսումնական տարվա ամփոփում

11, 10-րդ դասարաններ․ Հայոց Պատմություն, համաշխարհային պատմություն․ ուսումնական տարվա ամփոփում։

9-րդ դասարան․ Հայոց Պատմություն, քննության նախապատրաստություն, ուսումնական տարվա ամփոփում, հունիսի 8-ին բանավոր քննություն։