Posted in Նախագծեր, ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Հաղորդակցման հմտություններ

Նախաբան նախագիծը նախատեսված է Հետազոտական վարժարանի 9-րդ դասարանի սովորողների համար

Մասնակիցներ

Աղլամազյան Հայկ

Լիա Վարդանյան

Մարի Աղայան

Անահիտ Մխոյան

Նպատակ. Ձևավորել արդյունավետ և ակտիվ հաղորդակցման կարողություններ, հասկանալ դիմացինին և հասկացված լինել։

Իրականացման տևողությունը. նոյեմբեր-հունվար 2023-2024

Անհրաժեշտ գործիքներ. Հեռախոս, էլեկտրոնային կապի միջոցներ, համացանց:

Կիրառվող մեթոդներ. Համագործակցային, խմբային, հետազոտական-որոնողական, անհատական:

Խնդիրները․

Ձևավորել և զարգացնել հաղորդակցության հմտություններ

Հաղորդակցման նպատակը տեղեկատվության փոխանցումն է հասցեատիրոջը՝ ճիշտ հասկանալ դիմացինին և հասկացված լինել։

Ուսումնասիրել հաղորդակցության զարգացումը, մարդու բնածին հույզերը, ժեստեր, հոդաբաշխ խոսք, խոսքային և ոչ խոսքային (վերբալ և ոչ վերբալ) հաղորդակցման ձևերը:

Զարգացնել խոսքային (վերբալ) հաղորդակցության տեսակները. բանավոր, գրավոր խոսք, հեռախոս, նամակագրություն, էլեկտրոնային գրագրության էթիկան:  Տեքստը որպես հաղորդակցային գործունեություն. չափանիշները, կառուցվածքը, տեսակները։

Զարգացնել ոչ խոսքային (ոչ վերբալ) հաղորդակցության տեսակները․ Մարմնի լեզուն, ժեստերը, ազդանշանները, ունիվերսալ ժեստերը, քայլվածքը, մարմնի դիրքը: Հաղորդակցման անձնական տարածք, հաղորդակցության ինտիմ գոտիներ:

Զարգացնել լսելու կարողություն:

Ուսումնասիրել հաղորդակցման խոչընդոտները

Ընթացքը․ Ձևավորել Նախագծի մասնակիցների խումբ,

Պարզել նախագծում ընդգրկված սովորողների հաղորդակցման հմտությունների մակարդակը,

Ձևավորել նախագծի մասնակիցների խմբեր (2-3 հոգիանոց), ամեն խմբի համար ընտրել առաջարկված գրականությունից համապատասխան նյութ, համապատասխան թեմա,

ուսումնասիրել և փորձել կիրառել հաղորդակցման հմտությունները սեփական խմբում, այնուհետև նաև միջխմբային հանդիպումներում

Կազմակերպել քննարկումներ, հանրայնացնել հնարավոր զարգացումները բլոգներում, կատարել թարգմանություններ առնչվող գրականությունից

Ակնկալելի արդյունք Զարգացնել սովորողների բանավոր խոսքը, լսելու կարողությունը, վերլուծական ընդունակություններ, խոսքը դարձնել առավել ընկալելի։ Կիրառել հմտությունները գրավոր խոսքում։

Ուսումնական ռեսուրսների ցանկ.

Алан Пиз Язык Телодвижении,  Как читать мысли окружающих по их жестам

Пол Экман. Психология лжи, обмани меня если сможешь. 

Роберт Чалдини. Психология влияния. 

Տ. Խաչատրյան, Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ

Բանակցությունների վարման հոգեբանություն

Author:

Ծնվել եմ Երևանում, ավարտել եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ Պատմաբան եմ, դասավանդել եմ Ա․ Շիրակացի ճեմարանում, Երևանի հումանիտար վարժարանում, ՍԻԱՍ անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայում։ Ուսանել եմ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Եգիպտոսում։ Սիրում եմ սովորել․․․

Leave a comment