Posted in Նախագծեր, ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Անդրանիկ Փարադյանի “Ճանապարհ” ֆիլմի դիտում

Հասարակագիտական ստուգատես 2024-ի շրջանակներում ս․թ․ ապրիլի 9-ին ժամը 11․05-ին Հետազոտական վարժարանի համերգասրահում տեղի կունենա 10-րդ դասարանի սովորող Անդրանիկ Փարանդյանի “Ճանապարհ” ֆիլմի դիտում և քննարկում։

Ֆիլմը՝ հետևյալ հղումով

Ֆիլմը Հերման Հեսսեի “Դժվար ճանապարհ” պատմվածքի մոտիվներով է։

Պատմվածքը՝ հետևյալ հղումով

Մասնակիցներ՝ հետազոտական վարժարանի 10-րդ դասարանի սովորողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ։

Ֆիլմի դիտարկումից առաջ՝ Անդրանիկ Փարադյանի խոսքը։

Ֆիլմի դիտարկումից հետո նախատեսվում է քննարկում։

Posted in Նախագծեր

“Տիգրան Հայրապետյան” մրցանակի հայտ

մարտ 2023-մարտ 2024

Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 18-րդ հավաք

Ամառային մանկավարժական ճամբար

Հունվարյան ձմեռային ճամբար

Հետազոտական աշխատանքի ղեկավարում

Նախագծային աշխատանքներ

Հաղորդակցման հմտություններ

Իմ Գերդաստանը՝ Վարդան Կարապետյանի համակարգմամբ

Նոր երկիր

Վերապատրաստումներ

Հերթական ատեստավորման վերապատրաստում

Հանդիպում իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

Հասարակագիտական ստուգատես 2024

Posted in Նախագծեր, ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2024

ՄԱՅՔԼ ԳՈՒՐՋՅԱՆԻ “ԱՄԵՐԻԿԱՑԻ” ՖԻԼՄԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հասարակագիտական ստուգատես 2024-ի շրջանակներում կազմակերպվում է Մայքլ Գուրջյանի “Ամերիկացին” ֆիլմի դիտումը։

Տեղը՝ Քոլեջի վերնատուն։

Ժամը՝ մարտի 7-ին, ժամը 13-ին։

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ։

Ֆիլմի հղումը․ https://lookmovie.foundation/movies/view/13616368-amerikatsi-2022

Միքայել Շվագիր

Լևոն Ծատուրյան

Լիա Վարդանյան

Լարիսա Այվազյան

Գոհար Սանոյան

Արսինե Բադալյան

Կարինե Դադոյան

Նարե Մելիքյան

Անաիս Բեգլարյան

Էմիլ Հարությունյան

Աղլամազյան Հայկ

Մարի Աղայան

Posted in Նախագծեր, ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

ՆՈՐ ԵՐԿԻՐ

Նախագիծը նախատեսված է 2024թ․ հունվարյան ճամբարում ջոկատի սովորողների համար (9,10,11-րդ դասարանների սովորողներ)

Նպատակն է՝ ուսումնասիրել տարածաշրջանային հնարավոր զարգացումները, ձևավորել գիտելիքներ պետականաշինության մասին՝ տնտեսության, քաղաքականության, պետական և հասարակական կառույցների, զինված ուժերի, իրավապահ մարմինների գործունեության հիմունքներ, մշակույթ և այլն։

Գործունեության տևողությունը․ 2024թ․ հունվարի 8-26

Անհրաժեշտ գործիքներ՝ համակարգիչ, հեռախոս, էլեկտրոնային կապի միջոցներ, համացանց, ազգային ուտեստ պատրաստելու համար անհրաժեշտ մթերք,

Կիրառվող մեթոդներ. Համագործակցային, խմբային, հետազոտական-որոնողական, անհատական:

Խնդիրները․

Ձևավորել և զարգացնել գիտելիքներ տարածաշրջանի, հարևան ժողովուրդների, ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ։

Սցենար

Աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում տարածաշրջանում ստեղծվում է Նոր պետությունը։

ԱնվանումըՅունա

Պետական խորհրդանիշներ

Դրոշ

Զինանշան

Յունայի ֆիզիկական քարտեզը, դրոշը և զինանշանը Շահանե Հովսեփյանի բլոգում

Պետության տարածքը, սահմաններ։ Յունան կղզի է, գտնվում է Միջերկրական ծովի կենտրոնական շրջանում։ Տարածքը կազմում է 30 000 քառ․ կմ։ Մայրաքաղաքը Սիմոնե։

Կլիմա հատուկ է մերձարևադարձային գոտուն, ամռանը ձևավորվում է մերձարևադարձային անտիցիկլոնների, ձմռանը՝ միջին լայնությունների ցիկլոնների ազդեցությամբ։ Իշխում է հիմնականում մեղմ եղանակ միջին ջերմաստիճանը 23-25 աստիճան։ Յունայի աշխարհագրական դիրքի և առանձնահատկությունների մասին մանրամասն Մերի Կարապետյանի բլոգում։

Բնակչություն Յունացիները հնդեվրոպական լեզվաընտանիքի ժողովուրդ են: Էթնիկական սեփական անվանումն է “Յունոս”։ Յունայի հիմնական բնակիչները Յունոսներն են, նրանք կազմում են ընդհանուր բնակչության մոտ 65 տոկոսը։ Ապրում են նաև հույներ, իտալացիներ, հայեր, հնդիկներ, չինացիներ։ Յունոսների մասին մանրամասն Ամալյա Մաչյանի բլոգում։

Պատմական ակնարկ Յունայի մասին առաջին տեղեկությունները վերաբերվում են մթա 5-րդ դարին։ Հիշատակություն կա Հերոդոտի “Համաշխարհային պատմությունում։ Յունայի պատմության և զարգացման մասին մանրամասն Ալեն Մանգասարյանի բլոգում։

Դավանանք Յունայի բնակիչների հին հավատալիքների մասին են վկայում հայտնաբերված հնագիտական նյութերը։ Քրիստոնեությունը Յունայում տարածում է ստացել մթ 2-3-րդ դարերում։ Մ․թ․ 5-րդ դարում Ստեֆանիա 5-րդ թագուհու կառավարման տարիներին քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն։ Յունային հատուկ է դավանական հանդուրժողականությունը։ 10-11-րդ դարերում հայտնվեցին արաբներ, սակայն արաբական արշավանքները հիմնականում շրջանցեցին Յունան և իսլամը Յունայում այնքան տարածում չունեցավ։ Յունայի կրոնի և դավանանքի մասին մանրամասն տեղեռկությունները Աշոտ Զոզանյանի բլոգում։

Մշակույթ. Խոհանոց․ Գերակշռում են միջերկրածովյան խոհանոցին բնորոշ հատկանիշները։ Գերակշռում են ծովամթերքը, հացահատիկային բույսերից պատրաստված ուտեստները, մսի օգտագործումը չափավոր։ լայնորեն օգտագործում են բնական հյութեր և մրգային ալկոհոլ։ Ամենատարածված ուտելիքը զանազան հավելումներով պաստաներն են։ Մենք ներկայացրեցինք “Պաստա Սիմոնան”, որը մեծ ժողովրդականություն է վայելում Յունոսների շրջանում։ Մանրամասները Սեդա Ստեփանյանի բլոգում։

Կրթությունը և գիտությունը Դարեր շարունակ Յունայի իշխանությունը կարևորել է կրթության դերը։ Միջնադարում Յունայում են ապաստան ստացել ինկվիզիցիայի կողմից հետապնդվող բազմաթիվ գիտնականներ։ Հետագայում ևս կրթությունը և գիտությունը վայելել է թագավորական տան բարձր հովանավորությունը։ Յունայում են գտնվում միջազգային բազմաթիվ առաջատար գիտական և կրթական հաստատությունների մասնաճյուղեր։ Կսն պետական՝ անվճար և մասնավոր կրթական հաստատություններ, որոնց հավաստագրերը միջազգային բարձր համարում ունեն։ Յունայի կրթության և գիտության մասին ավելի մանրամասն՝ Լիլիթ Ղազարյանի բլոգում։

Պետական կարգը, Կառավարման ձևը․ Յունան սահմանադրական միապետություն է․ Իշխում է թագուհի Ստեֆանիան։ Թագավորական ընտանիքը ազգակցական կապեր ունի եվրոպական բոլոր խոշոր արքայատոհմերի հետ։

Posted in Նախագծեր

Հանդիպում-քննարկում իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

Դեկտեմբերի 11-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, Վանաձորի մամուլի ակումբի նախագահ Արթուր Սաքունցի հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր Մարդու իրավունքների միջազգային օրվա /դեկտեմբերի 10/ շրջանակում՝ հասարակագիտական մասնախմբի ղեկավար Վարդան Կարապետյանի և մասնախմբի անդամ Աշոտ Տիգրանյանի համակարգմամբ։ Քննարկման թեման էր՝ «Երեխայի իրավունքները Հայաստանում․ մարտահրավերներ»։

thumbnail_20231211_141907

Արդյունավետ, ուսուցողական և օգտակար քննարկման մասին գրում են մասնակից սովորողները՝

Քննարկման ընթացը՝ տեսանյութով /տեսանյութը՝ Արի Ագոփի/.

Share this:

Posted in Նախագծեր

Մեր Գերդաստանը Վ․ Կարապետյանի համակարգմամբ

Տարիներ ի վեր “Մ․Սեբաստացի” կրթահամալիրում իրականացվում է “Մեր գերդաստանը” ընտանեկան նախագիծը։

Յուրաքանչյուր տարի նախագծի մասնակիցներն ավելանում են։

2023-24 ուսումնական տարում նախագծին մասնակցում են․

Գևորգյան Ալեքս 9․5 դասարան

Գևորգյան Նորայր 9․6 դասարան

Թալանչյան Գևորգ 9․6 դասարան

Posted in Նախագծեր, ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Հաղորդակցման հմտություններ

Նախաբան նախագիծը նախատեսված է Հետազոտական վարժարանի 9-րդ դասարանի սովորողների համար

Մասնակիցներ

Աղլամազյան Հայկ

Լիա Վարդանյան

Մարի Աղայան

Անահիտ Մխոյան

Նպատակ. Ձևավորել արդյունավետ և ակտիվ հաղորդակցման կարողություններ, հասկանալ դիմացինին և հասկացված լինել։

Իրականացման տևողությունը. նոյեմբեր-հունվար 2023-2024

Անհրաժեշտ գործիքներ. Հեռախոս, էլեկտրոնային կապի միջոցներ, համացանց:

Կիրառվող մեթոդներ. Համագործակցային, խմբային, հետազոտական-որոնողական, անհատական:

Խնդիրները․

Ձևավորել և զարգացնել հաղորդակցության հմտություններ

Հաղորդակցման նպատակը տեղեկատվության փոխանցումն է հասցեատիրոջը՝ ճիշտ հասկանալ դիմացինին և հասկացված լինել։

Ուսումնասիրել հաղորդակցության զարգացումը, մարդու բնածին հույզերը, ժեստեր, հոդաբաշխ խոսք, խոսքային և ոչ խոսքային (վերբալ և ոչ վերբալ) հաղորդակցման ձևերը:

Զարգացնել խոսքային (վերբալ) հաղորդակցության տեսակները. բանավոր, գրավոր խոսք, հեռախոս, նամակագրություն, էլեկտրոնային գրագրության էթիկան:  Տեքստը որպես հաղորդակցային գործունեություն. չափանիշները, կառուցվածքը, տեսակները։

Զարգացնել ոչ խոսքային (ոչ վերբալ) հաղորդակցության տեսակները․ Մարմնի լեզուն, ժեստերը, ազդանշանները, ունիվերսալ ժեստերը, քայլվածքը, մարմնի դիրքը: Հաղորդակցման անձնական տարածք, հաղորդակցության ինտիմ գոտիներ:

Զարգացնել լսելու կարողություն:

Ուսումնասիրել հաղորդակցման խոչընդոտները

Ընթացքը․ Ձևավորել Նախագծի մասնակիցների խումբ,

Պարզել նախագծում ընդգրկված սովորողների հաղորդակցման հմտությունների մակարդակը,

Ձևավորել նախագծի մասնակիցների խմբեր (2-3 հոգիանոց), ամեն խմբի համար ընտրել առաջարկված գրականությունից համապատասխան նյութ, համապատասխան թեմա,

ուսումնասիրել և փորձել կիրառել հաղորդակցման հմտությունները սեփական խմբում, այնուհետև նաև միջխմբային հանդիպումներում

Կազմակերպել քննարկումներ, հանրայնացնել հնարավոր զարգացումները բլոգներում, կատարել թարգմանություններ առնչվող գրականությունից

Ակնկալելի արդյունք Զարգացնել սովորողների բանավոր խոսքը, լսելու կարողությունը, վերլուծական ընդունակություններ, խոսքը դարձնել առավել ընկալելի։ Կիրառել հմտությունները գրավոր խոսքում։

Ուսումնական ռեսուրսների ցանկ.

Алан Пиз Язык Телодвижении,  Как читать мысли окружающих по их жестам

Пол Экман. Психология лжи, обмани меня если сможешь. 

Роберт Чалдини. Психология влияния. 

Տ. Խաչատրյան, Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ

Բանակցությունների վարման հոգեբանություն

Posted in Նախագծեր, ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Արտագնա պարապմունք «Աղձք» դամբարանադաշտում

Մայիսյան հավաքի շրջանում «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի շրջանակում Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբերը կայցելեն Արշակունիների «Աղձք» դամբարանադաշտ․․․

Օր՝ մայիսի 3
Մեկնում՝ ժամը 12։00
Վերադարձ՝ ժամը մինչև 16։30
Վայր՝ Արագածոտնի մարզ, Աշտարակի շրջան, Աղձք գյուղ
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբեր
Պատասխանատուներ՝ Վարդան Կարապետյան, Արմեն Ոսկանյան

Երթուղին՝
Մեկնում՝
  Երևան-Աշտարակ-Ագարակ-Աղձք-Դղեր
Վերադարձ՝ Դղեր-Աղձք-Ագարակ-Աշտարակ-Երևան

Նպատակ՝
-Մայիսյան հավաքի շրջանակում ուսումնական համագործակցային գործունեության իրականացում արտագնա պարապմունքի ձևով
-ճանաչել Ագարակի վիմափոր դամբարանադաշտը՝ որպես հնագույն բնակատեղի և Աղձքի դամբարանադաշտը՝ որպես Արշակունիների դամբարան-գերեզմանատուն

Ծրագրում՝
-Ագարակի վիմափոր դամբարանադաշտ
-Ամբերդ գետ
-Արշակունիների «Աղձք» դամբարանադաշտ
-Դղերի /Տեղեր/ վանական համալիր

Նախապատրաստական աշխատանք՝
«Աղձք» դամբարանի մասին ուսումնասիրություն
Անի-Կամախ․արքայական դամբարան
Արշակունիների Աղձքի դամբարան-գերեզմանատան պեղումների արդյունքները
-Ագարակի վիմափոր դամբարանադաշտ
Դղերի /Տեղեր/ վանական համալիր
-պայմանավորվածություն վարորդի հետ․

Ակնկալվող արդյունք՝
-պատումներ, ֆոտոշարեր, տեսանյութեր, դրանց հրապարակումը սովորողների բլոգներում, ենթակայքում, կայքում․

Տրանսպորտ-նախահաշիվ՝
Մերսեդես-Սպրինտեր-35 QP 464, վարորդ՝ Արամ Հարությունյան, հեռ. 077 74 76 55
Վարորդին վճարվող գումար՝ 35 000 դրամ

Մասնակիցներ՝

1․ Քամալյան Միլենա՝ 11-րդ դաս․
2․ Հովսեփյան Անահիտ՝ 11-րդ դաս․
3․ Գոմցյան Կարինե՝ 11-րդ դաս․
4․ Փաշինյան Շուշան՝ 11-րդ դաս․
5․ Ջանիկյան Արթենի՝ 11-րդ դաս․
6․ Միսակյան Ելենա՝ 11-րդ դաս․
7․ Հովհաննիսյան Նունե՝ 11-րդ դաս․
8․ Միքայելյան Կարինե՝ 11-րդ դաս․
9․ Գոմցյան Արսեն՝ 10-րդ դաս․
10․ Մարգարյան Սեդա՝ 10-րդ դաս․
11․ Զարգարյան Էլեն՝ 10-րդ դաս․
12․  Թորոսյան Լաուրա՝ 10-րդ դաս․
13․ Խաչատրյան Աշոտ՝ 10-րդ դաս․
14․ Արի Ագոփ՝ 10-րդ դաս․
15․ Շահնազարյան Աելիտա՝ 10-րդ դաս
16. Ենգիբարյան Սեդա՝ 10-րդ դաս․
17․ Ավետյան Սոնա՝ 10-րդ դաս․
18․ Խաչատրյան Յանա՝ 10-րդ դաս․
19․ Ոսկանյան Աննա՝ 6-րդ դաս․ /Արմեն Ոսկանյանի դուստրը/

Posted in Նախագծեր, ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար

09․01-31․01 2023

Ձմեռային ճամբարի ուղեցույց․մանկավարժության լաբորատորիա
Ավագ դպրոցի ճամբարային ուղեցույց

Համագործակցային նախագծեր

Էթնոհոգեբանություն

Հաղորդակցման հմտություններ

Posted in Նախագծեր, ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Էթնոհոգեբանություն

Նախագծի նպատակը

Ավագ դպրոցի սովորողների մոտ ձևավորել ձևավորել գիտելիքների համակարգ տարբեր ժողովուրդների էթնոհոգեբանական առանձնահատկությունների և ընդհանրությունների մասին։

Նախագծի խնդիրները՝

Ուսումնասիրել հարևան ժողովուրդների՝ ինչպես նաև սփյուռքահայերի, էթնոհոգեբանական առանձնահատկությունները և ընդհանրությունները։

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ

Իրականացման տևողությունը՝ 2023թ․ հունվար,

Միջավայր՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Կիրառվող մեթոդներ. Համագործակցային, խմբային, հետազոտական-որոնողական:

Ուսումնական ռեսուրսներ՝

Հետազոտական աշխատանք անձնական շրջապատում

Նախագծի իրականացման քայլեր

Սովորողների կողմից էթնոհոգեբանության առանձնահատկությունների, մասնավորապես նշված էթնիկական խմբերի, վերաբերյալ տեղեկատվության հավաքում․ մասնագիտական գրականություն, հնարավորության դեպքում սեփական փորձի վերլուծություն։

Արդյունքների ամփոփում

Ուսումնական ռեսուրսների ցանկ

Стефаненко Т. Этнопсихология

Этнипсихология Учебно-методическое пособие Ижевск 2015

С. А. Трифонова, ЭТНОПСИХОЛОГИЯ И КОНФЛИКТОЛОГИЯ Ярославль ЯрГУ 2013

Крысько В. Г. Этническая психология, Академия 2008г.

Ա․ Նալչաջյան, Էթնիկական հոգեբանություն, Երևան 2010թ․