Posted in Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք 2023-24թթ ուսումնական տարի

Հունվար 2024

Սովորողներ Սաթենիկ Հովհաննիսյանը և Աելիտա Շահնազարյանը հետազոտական աշխատանքի շարադրման փուլում են։ Երկուսն էլ շարունակում են անցյալ տարվա ուսումնասիրությունը։ Նախատեսված էր, որ նրանք հետազոտական աշխատանքները հանրային պաշտպանության կներկայացնեն 2024թ․ հունվարին, սակայն երկրորդ ուսումնական շրջանում զբաղվածությունը և քննական ժամանակաշրջանը հետաձգեցին պաշտպանության գործընթացը։

Հունվարին հետազոտական աշխատանքում հատկապես ակտիվ էր Համլետ Դադյանը։ Նա հանդիպում ունեցավ Երևանում “Մերսեդես-Բենզ” կոնցեռնի ներկայացուցչությունում, ինչը շատ շահեկան է հետազոտական աշխատանքի համար։

Աշխատել են նաև Վիկտորյա Ստեփանյանը, Էլեն Զարգարյանը նաև Լաուրա Թորոսյանը։

Դեկտեմբեր- Նոյեմբեր

Սովորողներ Սաթենիկ Հովհաննիսյանը և Աելիտա Շահնազարյանը հետազոտական աշխատանքի շարադրման փուլում են։ Երկուսն էլ շարունակում են անցյալ տարվա ուսումնասիրությունը և ցանկանում են հրապարակային պաշտպանության ներկայացնել 2024թ․ հունվարին։

Վիկտորյա Ստեփանյանը հավաքել է անհրաժեշտ գրականությունը և ունի նաև որոշակի շարադրանք։

Համլետ Դադյանը բավական աշխատանք է կատարել, սկսել է հիմնական բովանդակության շարադրանքը, սակայն թեմայի որոշակի բարդության պատճառով, շարունակվում են որոնումները։

Էլեն Զարգարյանի հետ շարունակվում են քննարկումները հետազոտական աշխատանքի բովանդակության ու շարադրանքի հերթականության շուրջ։

Հոկտեմբեր

Ճշգրտվել է համատեղ հետազոտական աշխատանք իրականացնող սովորողների ցանկը, կազմվել են աշխատանքային պլաններ, նախապատրաստվել է գրականության և աղբյուրների ցանկ։

Հանդիպումները տեղի են ունենում շաբաթական մեկ անգամ, ֆիզիկական միջավայրում, ճկուն գրաֆիկով։

  1. Վիկտորյա Ստեփանյան 10- ԽՍՀՄ փլուզումը
  2. Էլեն Զարգարյան                        11-      ինկվիզիցիա
  3. Լաուրա Թորոսյան                     11-      Bigger Then Us
  4. Աելիտա Շահնազարյան           11-      Տավուշի մարզի ամրոցները
  5. Համլետ Դադյան                         11-      «Մերսեդես» կոնցեռն
  6. Դավիթ Գրիգորյան       11-  Սառը պատերազմ
  7. Սաթենիկ Հովհաննիսյան         12-      Սառը պատերազմ՝ ռազմական մրցավազք