Posted in 2023-2024 ուսումնական տարի, ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2024

2024 թվականի մարտի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկում է հասարակագիտական նախագծերի ամենամյա բաց ստուգատեսը, որի ընթացքում կիրականացվեն հասարակագիտական նախագծերի արդյունքների ամփոփում-ներկայացումներ, կլոր սեղանների շուրջ քննարկումներ, հրավիրյալ մասնագետների հետ բաց քննարկումեր, հետազոտական աշխատանքների պաշտպանություններ, Տիգրան Հայրապետյանական օրեր, արտագնա պարապմունքներ, կրթական փոխանակումներով ճամփորդություններ և այլ հասարակական-քաղաքացիական, համագործակցային նախաձեռնություններ…

Ստուգատեսին մասնակցում են սեբաստացի սովորողները, ուսուցիչները, ծնողները, հետաքրքրված այլ անձինք, հասարակական կամ պետական կառույց, կարող են մասնակցել անհատներ, խմբեր, դասարաններ, գործընկեր դպրոցներ։

Ստուգատեսի ընթացքում նախատեսվում է․

6 Մարտի ժամը 11-ին Վրացերենի օրերի շրջանակում հանդիպում Հայաստանում Վրաստանի դեսպանի խորհրդական Գիորգի Փիփիաի հետ /համակարգող՝ Ռինա Շագինյան/։

6 Մարտի ժամը 13․00 Ավագ դպրոցի ընթերցասրահ Համատեղ միջոցառումներ պատմության ընտրությամբ խմբերի սովորողների մասնակցությամբ։ Սամվել Թամազյանի համագործակցությամբ։ 10-րդ դասարանի պատմության ընտրությամբ խմբի սովորողները ներկայացնում են “Ոչ խաղաղ պատմություն” նախագծի արդյունքները։

7 Մարտի ժամը 13․00-ին Քոլեջի Վերնատուն

Մայքլ Գուրջյանի “Ամերիկացի” ֆիլմի քննարկում։ Ֆիլմը ընտրվել է “Օսկար” մրցանակաբաշխության “Լավագույն օտարերկրյա ֆիլմ” անվանակարգի երկրորդ փուլ։

Մասնակիցներ՝ ավագ դպրոցի  և քոլեջի սովորողներ, Աշոտ Տիգրանյան, Սուսան Ամուջանյան համագործակցությամբ։

11 Մարտ ժամը 13․00-ին Ավագ դպրոցի ընթերցարանում․

Հանդիպում Ապրես Զոհրաբյանի հետ։ Ապրես Զոհրաբյանը “Բնատաճար” կազմակերպության հիմնադիր-ղեկավարն է, աշխատում է Sri Sri Yoga Teacher and Hiking Guide կազմակերպությունում, կազմակերպում է արշավներ։ Անընդհատ կատարելագործվում է, ուսումնասիրում է պարսկերեն, քրդերեն, թուրքերեն։ Նախկին ազատամարտիկ է, բնապահպան և շատ հետաքրքիր մարդ

Հանդիպման թեման է՝ “Տարածաշրջան․ Ճանապարհորդություն ժամանակի միջով”։ Մասնակցելու են պատմության ընտրությամբ խմբերի սովորողները, պարսկերենի, թուրքերենի խմբակների սովորողները։

Փարաջանովյան օրերի շրջանակում՝ Ս․ Փարաջանովի Մոռացված նախնիների ստվերները, Սուրամի բերդի գաղտնիքը, Նռան գույնը ֆիլմերի դիտում և քննարկում։

12 մարտ ժամը 13․00 Հետազոտական վարժարանի ընթերցասրահ Հետազոտական աշխատանքների հրապարակային պաշտպանություն

Աննա Խաչատրյանի սովորողներ

Միլենա Քամալյան  «Էրդողանիզմ»

Ամալյա Զաքարյան  «Թուրքիայի Հանրապետության ռազմական համակարգի և զին. տեխնիկայի բարեփոխումները 2016թ.-ից հետո»

13 Մարտի  ժամը 13․00 Հետազոտական վարժարանի ընթերցասրահ

Հանդիպում «Yerevan Model United Nations» կազմակերպության անդամների հետ /նախաձեռնությունը 10-րդ դասարանի սովորող Լաուրա Թորոսյանի/

3 ապրիլ, ժամը 13․00 – 14․20՝ 11-րդ դասարանի պատմության ընտրությամբ դասընթացի խմբի բաց պարապմունք․պարապմունքը վարում է սովորող Աշոտ Խաչատրյանը, թեման՝ «Ուինստոն Չերչիլը 20-րդ դարի խոշորագույն քաղաքական գործիչ» /դասընթացի ղեկավար՝ Արմեն Ոսկանյան/

4 ապրիլ, ժամը 13․00 Հետազոտական վարժարանի ընթերցասրահ Հետազոտական աշխատանքների հրապարակային պաշտպանություն

Լաուրա Թորոսյան

Posted in 2023-2024 ուսումնական տարի, ԱՄՓՈՓՈՒՄ

Երկրորդ ուսումնական շրջան Հունվարյան ձմեռային ճամբար 08-26․01

Ձմեռային ճամբարի ուղեցույց․մանկավարժության լաբորատորիա
Հետազոտական վարժարանի ճամբարային աշխատակարգ
Ճամբարային դասացուցակ
Հաշվառման մատյան

Ավարտվեց երկրորդ ուսումնական շրջանը։ Այս տարի առաջին անգամ ես ունեի ջոկատ։ Ջոկատում ընդգրկված էին 9, 10, 11-րդ դասարանի 23 սովորողներ՝ տարբեր բնավորություններով, հակումներով ու գիտելիքներով։ Մի մասին նույնիսկ առաջին անգամ էի տեսնում։ Ջոկատը ղեկավարում էինք Լիլիթ Յախինյանի հետ միասին։

Ճամբարային օրակարգը շատ հագեցած էր․ բազմաթիվ միջոցառումներ ու դասեր՝ երգ ու պար, մարզական ու ռազմամարզական պարապմունքներ, այցելություններ ու ճամփորդություններ։ Ձմեռային մարզական խաղերի կազմակերպման շրջանակներում այցելեցինք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց-սահադաշտ և Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղ։

Աշխատել ենք նաև առավոտյան ընդհանուր պարապմունքների վրա։

Ազգագրական փառատոնի շրջանակներում այցելեցինք Լուսիկ Ագուլեցու թանգարան, կազմակերպեցինք խոհանոցային օր, ուր ներկայացվեց “Նոր երկիր” նախագծի շրջանակներում ստեղծված Յունա ժողովրդի ազգային խոհանոցը և հիմնական ուտեստը՝ պաստա Սիմոնեն։ Գլխավոր խոհարար Սեդա Ստեփանյան։ Իսկապես համով էր ստացվել և հավեսով կերանք ու խմեցինք մինչև վերջին պատառը և կաթիլը։ Այցելեցինք նաև Մ․ Սեբաստացի կրթահամալիրի ուսումնական խոհանոց, ուր տեղի ունեցավ Վիկտորյա Հակոբյանի ջոկատի հետ հրուշակեղենի համատեղ պատրաստություն և “ոչնչացում”։

Ջոկատում հաճախ էինք կազմակերպում ինտելեկտուալ խաղեր, ջակատայինները մասնակցեցին նաև “Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ” մրցույթին։

Posted in 2023-2024 ուսումնական տարի

Հունվարյան Ուսումնական Ճամբար

3-4 հունվար

Նախապատրաստություն երկրորդ ուսումնական շրջանին։

Հետազոտական աշխատանքներիի ղեկավարում

  • Սովորողներին ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկի մասին էլեկտրոնային հիշեցումներ

Ուսումնական երկրորդ շրջանի աշխատակարգերի ճշգրտումներ

5 հունվար

Աշխատանք մասնախմբում

“Նոր երկիր” նախագծի հստակեցում

Հետազոտական աշխատանքների նախապատրաստում հրապարակային պաշտպանության

Ուսումնական երկրորդ շրջան

Ձմեռային ճամբարի ուղեցույց․մանկավարժության լաբորատորիա
Հետազոտական վարժարանի ճամբարային աշխատակարգ

Հունվարյան ճամբարի համակարգումը․

Ճամբարի ջոկատավարներ՝ Լիլիթ Յախինյան, Արմեն Ոսկանյան
Մասնակիցների քանակը՝ 23 հոգի <9-րդ և 10-րդ, 11-րդ դասարանի սովորողներ>

Posted in 2023-2024 ուսումնական տարի, ԱՎԱԳ ԴՊՐՈՑ, Uncategorized

Ձմեռային մանկավարժական ճամբար

Մանկավարժության կենտրոնի աշխատակարգ
Ավագ դպրոցի աշխատակարգ

Աշխատանքի ուղղություններ՝

  • Սովորողների ուսումնական առաջին շրջանի ամփոփում, գնահատում
  • Իմ կրթական գործունեության ուսումնական առաջին շրջանի ամփոփում, հաշվետվության հրապարակում
  • Ուսումնական երկրորդ շրջանի՝ հունվարյան ուսումնական ճամբարի աշխատակարգի մշակում, հրապարակում
  • Մասնակցություն հետազոտական վարժարանի մանկավարժական խորհրդի ամենօրյա հավաք-քննարկումներին
  • Պատմություն և հասարակագիտություն դասավանդողների մասնախմբի ամենօրյա հավաքների իրականացում
  • Մասնակցություն մասնաժողովի նիստին /դեկտեմբերի 26/

Աշխատակարգն՝ ըստ օրերի․

Դեկտեմբերի 25, օր 1-ին․

Դեկտեմբերի 26, օր 2-րդ․

Posted in 2023-2024 ուսումնական տարի, Uncategorized

Հայոց պատմություն 10-րդ դասարան

Շաբաթական 2 ժամ՝ ընդհանուր 68 ժամ

Ընդհանուր նկարագիր՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, որտեղ «Պատմություն» առարկան դասավանդվում է՝ հիմքում ունենալով՝

«Պատմություն» առարկայի դասավանդման ծրագրերը, դասավանդման մեթոդներն ու մոտեցումները պետք է լինեն ավելի արդիական, իրատեսական, իրականանալի՝ առանց ավելորդ ձևականությունների և ստանդարտների: Այստեղ պետք է կարևորվի սովորողի քննական մոտեցումը, պատմության դասավանդման ընթացքում օգնենք սովորողներին քննել պատմությունը և բանավիճել դրա շուրջ, հասկանան, թե ինչ են սովորում, ինչպես են սովորում  և ինչու են սովորում:
«Պատմություն» առարկայի իմացության միջոցով է ձևավորվում ազգային ինքնագիտակցություն ու մտածողություն, պատասխանատու և սեփական տեսակետ ու դիրքորոշում ունեցող, կշռադատված որոշումեր կայացնող անձ և քաղաքացի։

Ուսուցման նպատակը՝

  • Ձևավորել պատմության ուսումնասիրության և վերլուծության համար անհրաժեշտ կարողություններ
  • Տարանջատել հայոց պատմության առանցքային շրջափուլերը, որոնք ազդեցություն են ունեցել հայոց պատմության զարգացման ուղիների վրա
  • Վերլուծել մարդկության պատմության կարևոր իրադարձությունները, երևույթները, գործընթացները, գաղափարները, հասկացությունները՝ ըստ հասարակական գործունեության հիմնական ուղղությունների
  • Վերլուծել պատմական զարգացումների խորքային պատճառները
  • Զարգացնել պատմական ու տրամաբանական մտածողությունը, պատճառահետևանքային կապեր գտնել պատմական գործընթացներում, պատմական ու հասարակական տարբեր իրադարձությունների, երևույթների միջև, հասկանա ու մեկնաբանի տարբեր երկրների ու ժողովուրդների զարգացման ընթացքը, օրինաչափությունները և առանձնահատկությունները, դրանք պայմանավորող գործոնները
  • Համադրել և հակադրել պատմական իրադարձությունները, երևույթները, փաստերը, դրանց փոխկապակցվածությունն ու պատճառահետևանքային կապերը
  • Վերլուծել հայոց պատմության առանցքային խնդիրների պատճառահետևանքային կապերը, մատնանշել լուծման հնարավոր տարբերակները
  • Ձևավորել վերաբերմունք՝ ուղղված սեփական պետության, մշակույթի, պատմության և ապագայի տեսլականին
  • Գնահատել և արժևորել համաշխարհային քաղաքակրթության ձեռքբերումները, հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ

Դասավանդման հիմնական մեթոդները և ուսումնառության առանցքային բաղկացուցիչները՝

  • Դասախոսություն, այդ թվում՝ արտակրթահամալիրային մասնագետի կողմից
  • Հրավիրյալ մասնագետի հետ կլոր սեղան-քննարկում
  • Բանավեճ, այդ թվում՝ արտակրթահամալիրային հարթակներում
  •  Ինտերակտիվ ուսուցում
  • Նախագծային աշխատանքների իրականացում
  • Ինքնուրույն հետազոտության վրա հիմնված ուսումնառություն
  • Դասընթացի կազմակերպումը հասարակագիտական առարկաների հետ սերտ համագործակցության շրջանակներում

Ուսումնական գործի կազմակերպման միջավայրները՝

  • Ֆիզիկական միջավայրում
  • Կրթահամալիրի շենքային տարածքում՝ դասասենյակ, գրադարան, դահլիճ
  • Արտակրթահամալիրային շենքային տարածքում՝ այլ կրթական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտ, թանգարան, պատկերասրահ
  • Վիրտուալ միջավայրում
Posted in 2023-2024 ուսումնական տարի, Uncategorized

Հասարակագիտություն 11-րդ դասարան Իրավագիտություն

Շաբաթական՝ 1 ժամ տարեկան՝ 34 ժամ

Նպատակներ՝

  • Նպաստել իրավական ինքնագիտակցություն ունեցող, իրավագիտակից հասարակության ստեղծմանը նպատակամղված անհատի ձևավորմանը
  • Նպաստել հասարակության քաղաքական և իրավական կյանքը ճիշտ պատկերացնող, վերլուծող, ճիշտ դատողություններ անող, քաղաքական տեսակետներ և դիրքորոշում ունեցող քաղաքացու ձևավորմանը
  • Սովորողին սովորեցնել պետության և իրավունքի ծագման, գործողության, զարգացման հիմնական և ընդհանուր օրինաչափությունները, իրավագիտության մեթոդաբանական հիմունքները,նախապատրաստել մնացած իրավական դասընթացները յուրացնելուն:

Խնդիրներ՝

  • Սովորողների մոտ զարգացնել վերլուծական, տրամաբանական և քննադատական մտածողություն
  • Առօրյա իրավական խնդիրներում ազատ կողմնորոշում
  • Յուրացնելու կարևոր պետական և իրավական հասկացությունները, եզրույթները, այլ կերպ ասած, իրավաբանական լեզուն
  • Ձևավորում է իրավական աշխարհայացք և կողմնորոշում

ԱՌԱՐԿԱՅԻ  ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՋՈՒԿ

«Իրավագիտություն» դասընթացի ծրագիր-11-րդ դասարան

Հասարակագիտություն 10-րդ դասարան

Հասարակագիտություն  առարկայի միջնակարգ հանրակրթության դպրոցի 10-րդ դասարանի ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով ՀՀ «Կրթության մասին» օրենքը , «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, հանրակրթության պետական կրթակարգը,միջնակարգ կրթության պետական չափորոշիչը, և  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտրանքային հեղինակային  ծրագիրը:

Հասարակագիտության ուսուցումը պետք է ուղղված լինի սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:

  • վերլուծել, համեմատել, ընդհանրացնել, վերացարկել և համադրել հասարակական կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հիմնախնդիրներ, իրադարձություններ, երևույթներ և փաստեր.
  •  տարբեր սկզբնաղբյուրներից տեղեկատվություն ընտրել, վերլուծել, եզրակացություններ անել և համապատասխան հղումներ կատարել.
  • աշխատել թիմերով, համագործակցել և կարողանալ ներկայացնել ստացած գիտելիքը և կատարած աշխատանքը,
  • հանրային կյանքի տարբեր ոլորտներում կիրառել հաղորդակցվելու համարժեք ձևեր.
  • կապել կյանքը և ուսումնառությունը` համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրման միջոցով
  •  ձևավորել փոխադարձ հարգանքի և փոխօգնության հարաբերություններ մարդկանց հետ առօրյա շփումներում.
  • հասկանալ և գնահատել սեփական հասարակական դերը` որպես որոշակի ժամանակաշրջանում և որոշակի տարածության մեջ ապրող քաղաքացի.
  •  արտահայտել սեփական կարծիքը և այն պաշտպանել հասարակագիտական խնդիրների շուրջ կազմակերպված քննարկումների և բանավեճերի ընթացքում.
  •  առաջնորդվել հանդուրժողականության սկզբունքներով.
  •  փնտրել, գտնել և կիրառել ինքնուրույն, այլընտրանքային լուծումներ սոցիալական և հոգեբանական տարբեր իրավիճակներում.
  • դրսևորել ստեղծագործական մտածելակերպ.

Ավագ դպրոցում հասարակագիտություն առարկայի շրջանակներում ուսումնասիրվում են հասարակագիտական տարբեր ուղղություններ` գեղագիտություն, բարոյագիտություն, հոգեբանություն տնտեսագիտություն:

Դասավանդման մեթոդները

  • Ուսումնական գործընթացի բացակողմանիություն
  • Ուսումնական գործընթացի միօրինակության բացառում
  • Մտագրոհ
  • Բանավեճ և բազմաբովանդակ քննարկումներ
  • Թվային միջոցների օգտագործում (եթե նպաստում են դասի էֆեկտիվությանը)
  • Դասի ընթացքում ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով կարճաժամկետ (առավելագույնը 5-րոպե) թեմային առնչվող այլ թեմաների քննարկում
  • Դասի ընթացքում անմիջականության և ազատ մթնոլորտի պահպանում

Ուսումնական միջավայր

Ֆիզիկական միջավայր (Դասասենյակ, լաբորատորիա, կրթական բակ, զբոսայգի, ուսումնական ճամփորդություններ, թանգարաններ, հնավայրեն և այլն)
Ոչ ֆիզիկանան միջավայր (Կայքեր, բլոգեր, սոցցանցեր, teams-հարթակ, zoom-հարթակ և այլն)

Posted in 2023-2024 ուսումնական տարի, Uncategorized

Պատմություն 11-րդ դասարան

Շաբաթական՝ 2 դասաժամ, տարեկան՝ 68 դասաժամ

Ընդհանուր նկարագիր՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, որտեղ «Պատմություն» առարկան դասավանդվում է՝ հիմքում ունենալով՝

«Պատմություն» առարկայի դասավանդման ծրագրերը, դասավանդման մեթոդներն ու մոտեցումները պետք է լինեն ավելի արդիական, իրատեսական, իրականանալի՝ առանց ավելորդ ձևականությունների և ստանդարտների: Այստեղ պետք է կարևորվի սովորողի քննական մոտեցումը, պատմության դասավանդման ընթացքում օգնենք սովորողներին քննել պատմությունը և բանավիճել դրա շուրջ, հասկանան, թե ինչ են սովորում, ինչպես են սովորում  և ինչու են սովորում:
«Պատմություն» առարկայի իմացության միջոցով է ձևավորվում ազգային ինքնագիտակցություն ու մտածողություն, պատասխանատու և սեփական տեսակետ ու դիրքորոշում ունեցող, կշռադատված որոշումեր կայացնող անձ և քաղաքացի։

Ուսուցման նպատակը՝

  • Ձևավորել պատմության ուսումնասիրության և վերլուծության համար անհրաժեշտ կարողություններ
  • Տարանջատել հայոց պատմության առանցքային շրջափուլերը, որոնք ազդեցություն են ունեցել հայոց պատմության զարգացման ուղիների վրա
  • Վերլուծել մարդկության պատմության կարևոր իրադարձությունները, երևույթները, գործընթացները, գաղափարները, հասկացությունները՝ ըստ հասարակական գործունեության հիմնական ուղղությունների
  • Վերլուծել պատմական զարգացումների խորքային պատճառները
  • Զարգացնել պատմական ու տրամաբանական մտածողությունը, պատճառահետևանքային կապեր գտնել պատմական գործընթացներում, պատմական ու հասարակական տարբեր իրադարձությունների, երևույթների միջև, հասկանա ու մեկնաբանի տարբեր երկրների ու ժողովուրդների զարգացման ընթացքը, օրինաչափությունները և առանձնահատկությունները, դրանք պայմանավորող գործոնները
  • Համադրել և հակադրել պատմական իրադարձությունները, երևույթները, փաստերը, դրանց փոխկապակցվածությունն ու պատճառահետևանքային կապերը
  • Վերլուծել հայոց պատմության առանցքային խնդիրների պատճառահետևանքային կապերը, մատնանշել լուծման հնարավոր տարբերակները
  • Ձևավորել վերաբերմունք՝ ուղղված սեփական պետության, մշակույթի, պատմության և ապագայի տեսլականին
  • Գնահատել և արժևորել համաշխարհային քաղաքակրթության ձեռքբերումները, հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ

Դասավանդման հիմնական մեթոդները և ուսումնառության առանցքային բաղկացուցիչները՝

  • Դասախոսություն, այդ թվում՝ արտակրթահամալիրային մասնագետի կողմից
  • Հրավիրյալ մասնագետի հետ կլոր սեղան-քննարկում
  • Բանավեճ, այդ թվում՝ արտակրթահամալիրային հարթակներում
  •  Ինտերակտիվ ուսուցում
  • Նախագծային աշխատանքների իրականացում
  • Ինքնուրույն հետազոտության վրա հիմնված ուսումնառություն
  • Դասընթացի կազմակերպումը հասարակագիտական առարկաների հետ սերտ համագործակցության շրջանակներում

Ուսումնական գործի կազմակերպման միջավայրները՝

  • Ֆիզիկական միջավայրում
  • Կրթահամալիրի շենքային տարածքում՝ դասասենյակ, գրադարան, դահլիճ
  • Արտակրթահամալիրային շենքային տարածքում՝ այլ կրթական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտ, թանգարան, պատկերասրահ
  • Վիրտուալ միջավայրում

Միավորային-վարկանիշային գնահատում՝

  • ներկայության համար՝ 1 միավոր
  • ուսումնական պարապմունքներին մասնակցություն՝ 1 միավոր
  • քննարկումներին, նախագծերին, ինքնուրույն, հետազոտական աշխատանքների իրականացմանը մասնակցություն՝ 3 միավոր
  • ընթացիկ առաջադրանքների /բլոգային աշխատանք/ կատարում՝ 2 միավոր
  • աշխատանքի բանավոր ներկայացում՝ 3 միավոր
  • Հետազոտական աշխատանքի իրականացում, հրապարակային պաշտպանություն-6-10 միավոր /հետազոտական աշխատանք ընտրած սովորողների համար/
Posted in 2023-2024 ուսումնական տարի, Uncategorized

Պատմության ընտրությամբ դասընթաց 11-րդ դասարան

ընտրությամբ /խորացված/ դասընթացի ծրագիրն իրականացվում է  Ավագ դպրոցում,  որպես  լրացում  հիմնական կրթության:  Ծրագիրն ուղղված է այն սովորողներին, ովքեր ցանկանում են ավելի համակողմանի  և  խորքային գիտելիքներ ձեռք բերել «Պատմություն» առարկայից, միտված են իրենց մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու այդ ուղղությամբ:

Հիմնական նպատակներ և խնդիրներ՝

  • համակողմանի և խորքային գիտելիքների ձեռք բերում
  • օժանդակ պատմական գրականության, աղբյուրների  ուսումնասիրություն
  • ինքնուրույն հետազոտական աշխատանքների իրականացում-ներկայացում
  • նախագծային աշխատանքների կազմակերպում-իրականացում
  • պատմական ֆիլմերի դիտում-վերլուծություն
  • այցելություն Մայր բուհ /ԵՊՀ/ և այլ գիտահետազոտական կենտրոններ
  • ուսումնահայրենագիտական ճամփորդությունների կազմակերպում և իրականացում
  • փաստերի համադրման, եզրակացություններ կատարելու հմտությունների զարգացում
  • Պետական ավարտական և միասնական քննություններին պատրաստություն

Ուսումնական միջավայր՝

  • դասասենյակ
  • գրադարան, ընթերցասրահ
  • պատմահնագիտական արգելոց-թանգարան, թանգարան /Էրեբունի, Շենգավիթ, Մեծամոր, Հայաստանի պատմության թանգարան, Երևանի պատմության թանգարան, Ժողովրդական Արվեստի թանգարան/
  • գիտահետազոտական կենտրոններ /ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ, ՀՊՄՀ, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ/
  • հայրենագիտական ճամփորդություններ
  • պատմամշակութային վայրեր

Նախագծային աշխատանքներ՝

  • օժանդակ պատմական գրականության ուսումնասիրություն
  • պատմական ֆիլմերի դիտում-վերլուծություն
  • հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ
  • կլոր սեղանների կազմակերպում-մասնակցություն
  • գիտաժողովների-քննարկումների մասնակցություն
  • ուսումնահայրենագիտական ճամփորդություններ
  • ինքնուրույն հետազոտական աշխատանքների իրականացում

Բովանդակություն /11-րդ դասարան/
Առանցքային թեմաների ուսումնասիրություն

  1. Էթիունի-Ուրարտու․նոր բացահայտումների հետքերով
  2. Արարատյան թագավորությունից անցում Երվանդական Հայաստան
  3. Արտաշեսյան Հայաստան․Արտաշես 1-ին և Տիգրան Մեծ արքաների կերպարները
  4. Համաշխարհային պատմություն․ հին աշխարհր երկրները, Միջագետք, Եգիպտոս, Հունաստան, Հռոմ
  5. Հելլենիզմի ժամանակաշրջան
  6. Արշակունյաց Հայաստան․Արշակ 2-րդ և Պապ թագավորների կերպարները
  7. Բագրատունյաց Հայաստան․նշանավոր գահակալներ և թագուհիներ
  8. Անին՝ միջնադարյան Հայաստանի նշանավոր մայրաքաղաք
  9. Կիլիկյան Հայաստան․չբացահայտված գաղտնիքներ
  10. Միջնադարյան Եվրոպա, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա
  11. Խաչակրաց արշավանքներ
  12. Զինված պայքարը Սյունիքում․Դավիթ Բեկի գործունեությունը
  13. Հայկական հարց. Էություն և միջազգայնացում
  14. 19-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր հերոսամարտեր /Զեյթուն, Սասուն, Վան,
  15. Ցեղասպանություն․ իրականացում, դատապարտում, կանխարգելում
  16. Համաշխարհային պատերազմները և դրանց հետևանքները
  17. 1918-ի մայիս․ հերոսամարտեր
  18. Հայաստանի առաջին հանրապետությունը և հարևան պետությունները
  19. Հայաստանը Խորհրդային ժամանակաշրջանում
  20. Հայկական սփյուռքը և նրա  դերը պատմության մեջ
  21. Անկախության ժամանակաշրջան

Արտագնա պարապմունքներ, ճամփորդություններ՝

  • Արտագնա պարապմունք «Կարմիր բլուր» հնավայրում
  • Այցելություն Հայաստանի պատմության թանգարան
  • Գիտաժողովների մասնակցություն
  • Արտագնա պարապմունք «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում
  • Այցելություն Հայաստանի Ազգային պատկերասրահ
  • Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ, Հին Արտաշատի հնավայր
  • Արտագնա պարապմունք Արշակունիների տոհմական դամբարան Աղձքում
  • Արտագնա նախագծեր հասարակագիտական ամենամյա ստուգատեսի շրջանակում

Պարզաբանում`
Ողջ դասընթացի ընթացքում իրականացվում է նաև պետական ավարտական և միասնական քննություններին պատրաստություն։