Posted in Uncategorized

Արտագնա պարապմունք «Աղձք» դամբարանադաշտում

Մայիսյան հավաքի շրջանում «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի շրջանակում Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբերը կայցելեն Արշակունիների «Աղձք» դամբարանադաշտ․․․

Օր՝ մայիսի 3
Մեկնում՝ ժամը 12։00
Վերադարձ՝ ժամը մինչև 16։30
Վայր՝ Արագածոտնի մարզ, Աշտարակի շրջան, Աղձք գյուղ
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբեր
Պատասխանատուներ՝ Վարդան Կարապետյան, Արմեն Ոսկանյան

Երթուղին՝
Մեկնում՝
  Երևան-Աշտարակ-Ագարակ-Աղձք-Դղեր
Վերադարձ՝ Դղեր-Աղձք-Ագարակ-Աշտարակ-Երևան

Նպատակ՝
-Մայիսյան հավաքի շրջանակում ուսումնական համագործակցային գործունեության իրականացում արտագնա պարապմունքի ձևով
-ճանաչել Ագարակի վիմափոր դամբարանադաշտը՝ որպես հնագույն բնակատեղի և Աղձքի դամբարանադաշտը՝ որպես Արշակունիների դամբարան-գերեզմանատուն

Ծրագրում՝
-Ագարակի վիմափոր դամբարանադաշտ
-Ամբերդ գետ
-Արշակունիների «Աղձք» դամբարանադաշտ
-Դղերի /Տեղեր/ վանական համալիր

Նախապատրաստական աշխատանք՝
«Աղձք» դամբարանի մասին ուսումնասիրություն
Անի-Կամախ․արքայական դամբարան
Արշակունիների Աղձքի դամբարան-գերեզմանատան պեղումների արդյունքները
-Ագարակի վիմափոր դամբարանադաշտ
Դղերի /Տեղեր/ վանական համալիր
-պայմանավորվածություն վարորդի հետ․

Ակնկալվող արդյունք՝
-պատումներ, ֆոտոշարեր, տեսանյութեր, դրանց հրապարակումը սովորողների բլոգներում, ենթակայքում, կայքում․

Տրանսպորտ-նախահաշիվ՝
Մերսեդես-Սպրինտեր-35 QP 464, վարորդ՝ Արամ Հարությունյան, հեռ. 077 74 76 55
Վարորդին վճարվող գումար՝ 35 000 դրամ

Մասնակիցներ՝

1․ Քամալյան Միլենա՝ 11-րդ դաս․
2․ Հովսեփյան Անահիտ՝ 11-րդ դաս․
3․ Գոմցյան Կարինե՝ 11-րդ դաս․
4․ Փաշինյան Շուշան՝ 11-րդ դաս․
5․ Ջանիկյան Արթենի՝ 11-րդ դաս․
6․ Միսակյան Ելենա՝ 11-րդ դաս․
7․ Հովհաննիսյան Նունե՝ 11-րդ դաս․
8․ Գոմցյան Արսեն՝ 10-րդ դաս․
9․ Մարգարյան Սեդա՝ 10-րդ դաս․
10․ Զարգարյան Էլեն՝ 10-րդ դաս․
11․  Թորոսյան Լաուրա՝ 10-րդ դաս․
12․ Խաչատրյան Աշոտ՝ 10-րդ դաս․
13․ Արի Ագոփ՝ 10-րդ դաս․
14․ Շահնազարյան Աելիտա՝ 10-րդ դաս
15. Ենգիբարյան Սեդա՝ 10-րդ դաս․
16․ Ոսկանյան Աննա՝ 6-րդ դաս․ /Արմեն Ոսկանյանի դուստրը/

Posted in ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Տավուշ Բերդ

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԹԵՄԱ․                   ՏԱՎՈՒՇԻ ԲԵՐԴԸ

ԿԱՏԱՐՈՂ՝             ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԱԵԼԻՏԱ 10.5 ԴԱՍԱՐԱՆ

ԽՈՐՀՐԴԱՏՈՒ՝     ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ

ԵՐԵՎԱՆ 2023

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Continue reading “Տավուշ Բերդ”
Posted in Uncategorized

Տավուշ Բերդ

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԹԵՄԱ․                   ՏԱՎՈՒՇԻ ԲԵՐԴԸ

ԿԱՏԱՐՈՂ՝             ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԱԵԼԻՏԱ 10.5 ԴԱՍԱՐԱՆ

ԽՈՐՀՐԴԱՏՈՒ՝     ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ

ԵՐԵՎԱՆ 2023

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն

Գլուխ 1          Տավուշ բերդի հիմնադրման շուրջ (աղբյուրագիտական ուսումնասիրություն)

Գլուխ 2        Տավուշ բերդը Բյուզանդական կայսրության և Վրացական թագավորության կազմում

Վերջաբան

Օգտագործված աղբյուրների ցանկ

ՏԱՎՈՒՇ ԲԵՐԴԸ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 

Որպես հետազոտական աշխատանք որոշեցի ընտրել Տավուշ բերդի պատմությունը։ Ընտրությանս պատճառները մի քանիս էին․ նախևառաջ հայրական պապիկս ու տատիկս ծնունդով Տավուշից են և ամառները միշտ անց եմ կացրել Բերդում, որտեղ էլ գտնվում է Տավուշ բերդը և իմ աչքով տեսել եմ այն։ Բացի այդ պապիկս իր հետ մի քանի անգամ տարել է ինձ այնտեղ՝ պեղումների։ Մեկ այլ պատճառ է Տավուշի բերդի՝ համեմատաբար քիչ ուսումնասիրված հուշարձաններից մեկը լինելը, որը սակայն ունի հարուստ պատմություն։

Բազմաթիվ պատմիչների շնորհիվ, որոնց թվում են Հովհաննես Դրասխանակերտցին, Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին, Գրիգոր Ակներցին, Ստեփանոս Օրբելյանը, կարողացել ենք պատկերացում կազմել, Տավուշ բերդի պատմության մասին՝ հիմանդրում պաշարումներ և վերջիվերջո դրա հայկական մնալը։

   1045թ․ Տավուշ բերդը Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո, ընկավ Բյուզանդիայի տիրապետության տակ։ Բերդ համայնքի Արծվաբերդ գյուղում 2020 թ. հայտնաբերված՝ բյուզանդական կայսր Կոստանդին X Դուկասի (1059-1067) դրամը դրա ապացույցն է։ 1088 թ․ Կյուրիկե Ա թագավորը ստիպված էր հպատակվել սելջուկներին և դառնալ Գանձակի սելջուկյան մալիքության անմիջական հպատակը։ Դրանից հետո Տաշիր-Ձորագետի թագավորությունը տարածքային կորուստներ կրելով զրկվեց նաև Տավուշ գավառից ու բերդից, որոնք անցան այդ մալիքությանը։ Շատ չանցած, 1124թ․ գարնանն ու ամռանը Դավիթ IV Շինարարը Հյուսիսային Հայաստանում կատարեց մի շարք նվաճումներ։ Արդյունքում Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան նախկին թագավորության տարածքը նա խլեց սելջուկներից։ Սակայն Առանի կառավարիչ Կարա-Սոնկարը չհամակերպվեց Դավիթ IV Շինարարի գրաված տարածքները կորցնելու հետ, և 1130-ական թվականների վերջերին Տավուշի Կյուրիկյան  իշխանությունը Տավուշ բերդով հայտնվեց Գանձակի սելջուկյան մալիքության գերակայության տակ։

1139թ․ արեգ ամսին՝ սեպտեմբերի 13-հոկտեմբերի 10, տեղի ունեցավ Գանձակի ուժգին երկրաշարժը, որը պատուհասեց նաև Տավուշ գավառը։ Ավերվեց նաև Տավուշ բերդի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Օգտվելով Կարա-Սոնկուրից հետո նրա տնօրինած շրջանների խառնակ ու անտերունչ վիճակից, Պարսկաստանից եկած Չավլի զորապետը գրավում է Տավուշ բերդը։ 1203թ․ Տավուշ բերդն ազատագրվեց Զաքարյանների կրտսեր ճյուղը ներկայացնող իշխան Բլուզ Զաքարե Վահրամյանի կողմից։ 

Այսպիսով Տավուշ բերդը և գավառն ընգրկվեցին վրացական թագավորության կազմում գտնվող Վահրամյանների հզոր իշխանության մեջ։ 

1203- 1229թթ․ Տավուշ բերդը սկզբնաղբյուրներում չի հիշատակվում։ Խնդրո առարկա բերդն իր պատմության մեջ երկրորդ և վերջին անգամ պաշարվեց 1236թ․ ։ Մոնղոլները ռազմական գործողություններն ավարտելուց հետո 1236 թ. աշնանը վերադարձան Մուղան՝ իրենց ձմեռանոց։

Ցավոք սրտի տուրիստական ուղեցույցներում շատ կցկտուր տեղեկություններ են ներկայացված Ցլիկ Ամրամի բերդ կոչվող կառույցի մասին։ Դրա պատճառով տուրիստների հոսքը դեպի այդ վայր մեծ չէ։ Կարելի է այս հետազոտությունը տարածել այդ տուրիստական ընկերություններին, որպեսզի նրանք օգտագործեն այն իրենց կայքերում, գովազդներում և տրամադրեն զբոսավարներին, գիդերին:

*             *

*

Գլուխ 1  Տավուշ բերդի հիմնադրման շուրջ (աղբյուրագիտական ուսումնասիրություն)

           Տավուշ բերդը զարգացած ավատատիրության ժամանակաշրջանի Հայաստանի պաշտպանական համակարգի հզոր ու նշանավոր ամրություններից է։ Ի տարբերություն իր ժամանակ կառուցված շատ այլ բերդերի և ամրոցների, նրա տեղադրությունը վստահաբար հայտնի է։ Գտնվում է Տավուշի մարզի Բերդ քաղաքի հարավ արևելյան կողմում։ Տավուշի միջնաբերդը զբաղեցնում է համանուն գետի արևելյան ափին վեր խոյացող քարաժայռի գագաթը։ Միջնաբերդի և ստորին պարիսպների հյուսիսային որոշ հատվածներ դեռևս պահպանվում են։ Սակայն, ցավոք, միջնաբերդի պարիսպների քայքայումը վերջին տարիներին արագանում է և գնալով սպառնալից բնույթ կրում։ 

Խնդրո առարկա ամրության մասին պատմիչներից առաջինը հիշատակել է Հովհաննես Դրասխանակերտցին՝ իբրև «զամրոցն Տաւըշոյ»[1]։ Հետագա սկզբնաղբյուրներում Տավուշը վկայվում է թե՛ իբրև ամրոց, թե՛ որպես բերդ և անգամ՝ դղյակ։ Նրա անվան ծագումը ճշգրտելուն նպաստում են պատմիչի ոչ միայն վերոբերյալ, այլև «ձորն Տաւըշոյ»[2] հաղորդումները։ Քանի որ Տավուշ գավառը ներառել է ոչ թե մեկ, այլ երեք ձոր, որոնցով հոսում են Ախնջի, Տավուշ և Հախում գետերը, տրամաբանական է ենթադրել, որ պատմիչը նկատի է ունեցել Տավուշ գետի և ոչ թե գավառի ձորը։ Եթե այս վարկածը համապատասխանում է իրականությանը, կարելի է ընդունել այն տեսակետը, որ Տավուշ բերդն անվանակոչվել է ոչ թե գավառի, այլ՝ ժամանակին գավառի անունը ստացած գետի անունով։ 

Տավուշ բերդի շինության ժամանակը և կառուցողի անունը հայտնի չեն։ Այդուհանդերձ, Հովհաննես Դրասխանակերտցու մատուցած տվյալները թույլ են տալիս ճշգրտելու դրանք։ Անդրադառնալով 850 թ. սկսված հակաարաբական հուժկու ապստամբությունը ճնշելու նպատակով 852 մեծ զորքով Հայաստան ուղարկված Բուղա զորավարի գործողություններին, պատմիչը մասնավորապես գրում է, որ նա «երթեալ ըմբռնէ զմեծ իշխանն Ատրներսեհ, որ բնակեալ էր յամրոցին Խաչենւոյ և զայլ ևս զհամազգիս նորա։ Եւ անտի չուեալ գնայ ի գաւառն Գարդմանայ՝ և պատնէշ և պաշարումն շուրջ Գարդման բերդիւն եդեալ ըմբռնէ անդի և զիշխանն Գարդմանայ զԿտրիճն ի կալանս կապանաց արկեալ։ Եւ անտի ևս չուեալ յՈւտի գաւառ՝ ձերբակալ ի Տուս գիւղ առնէ զՍտեփաննոս, որում և Կոն անուանէին զնա»[3]։ Ստեփանոս Կոնի ձերբակալությունը փաստում է նաև նրան «զիշխանն Սեւորդեաց» կոչած Ասողիկ պատմիչը [4]։ 

Ինչպես տեսնում ենք, ի տարբերություն համապատասխանաբար Խաչեն ամրոցին և Գարդման բերդին ապավինած Ատրներսեհ ու Կտրիճ իշխանների, Ստեփանոս Կոնը գտնվել է անպաշտպան Տուս գյուղում, որն ակնհայտորեն եղել է նրա իշխանանիստը։ Տուսը Բերդ համայնքի Տավուշ գյուղն է, որը գտնվում է Տավուշ բերդից ընդամենը չորս կիլոմետր հեռավորության վրա։ Այս հանգամանքը փաստում է, որ այդ ժամանակ, այն է՝ IX դ. կեսերին, Տավուշ բերդը դեռևս գոյություն չի ունեցել։ 

Անդրադառնալով Սմբատ Ա-ի (890-914) գործունեությանը, Հովհաննես Դրասխանակերտցին ի մասնավորի գրում է, որ նա «առեալ և յինքն … զՈւտի գաւառ մինչև ի քաղաքն Հունարակերտ և մինչև ի Տուս և ի Շամքոր»[5]։ Դրանից անմիջապես հետո պատմիչն անթվական հիշատակում է Դվինի 893 թ. ահեղ երկրաշարժը, բավարարվելով «զայսու ժամանակաւ»[6] նշումով։ Դրանից հետևում է, որ մասնավորապես Ուտի գավառում Սմբատ Ա-ի գործողությունները տեղի են ունեցել այդ երկրաշարժից քիչ առաջ։ Հովհաննես Դրասխանակերտցին Ուտի գավառ ասելով՝ հետին թվով նկատի է ունեցել ամենայն հավանականությամբ 915/916 թ. ստեղծված արքունապատկան վարչամիավորը։ Այն ընդգրկել է Ուտիքի Տավուշ և Աղուէ, ինչպես նաև Գուգարքի Ձորոփոր գավառները[7]։ Պատմիչի կողմից այս անգամ ևս Տուսը հիշատակվելը, իսկ Տավուշը լռության մատնվելն անուղղակիորեն փաստում են, որ նաև այդ ժամանակ, առնվազն մինչև Դվինի վերոհիշյալ երկրաշարժը, Տավուշ բերդը դեռևս կառուցված չի եղել։ 

Տավուշ բերդի 921 թ. գոյություն ունենալը և դրան նախորդած տասնամյակում երկրի ծայրահեղ ծանր վիճակը թույլ են տալիս վստահորեն պնդել, որ այն կառուցել է Սմբատ Ա-ը՝ IX դ. վերջին տասնամյակի կեսերից X դ. առաջին տասնամյակի վերջերն ընկած ժամանակահատվածում, երբ երկրի վիճակը համեմատաբար բարվոք էր։ Այսպիսով, այդ բերդի կառուցապատման համար պահանջվել է շուրջ 15 տարի։ Խնդրո առարկա ամրությունը հնագիտորեն առաջինը հետազոտած Հ. Եսայանն իր հերթին նրա երրորդ շինարարական հորիզոնը թվագրել է IX-X դարերով[8], ինչը չի հակասում տողերիս հեղինակի առաջարկած թվագրությանը։ 

Տավուշ բերդի կառուցմամբ Սմբատ Ա-ը նպատակ է ունեցել ամրապնդել իր իշխանությունը Հովհաննես Դրասխանակերտցու բնորոշմամբ «ելուզակուտ»[9] բնակչությամբ Ուտի գավառում և հզորացնել Հայաստանի հյուսիսային սահմանների պաշտպանական համակարգը։ 

Հովհաննես Դրասխանակերտցին այդ բերդը հիշատակել է Աշոտ Բ-ի (914-928) դեմ Ցլիկ Ամրամի 921 թ. բարձրացրած ապստամբության առիթով։ Վերջինիս Աշոտն «էր կացուցեալ… հրամանատար ի վերայ գործոյ աշխարհին»[10], այսինքն Ուտի գավառի կառավարիչ։ Այն, որ իբրև այդպիսին Ցլիկ Ամրամը պետք է ամրակուռ նստավայր ունենար, կասկածից վեր է։ Սակայն պատմիչը դրա անունը չի տալիս, բավարարվելով հիշատակությամբ առ այն, որ Ցլիկ Ամրամը պատրաստվելով ապստամբության՝ «առձեռն պատրաստ զամրոցն Տաւըշոյ առեալ՝ ի նմա ամրապահեստ առնէր զընտանիս տուն իւրոյ»[11]։ 

Պատմիչի հաղորդածի անորոշությունը հնարավորություն չի ընձեռում միանշանակ պատասխան տալու Տավուշ բերդը Ցլիկ Ամրամի նստավայրը լինելու կամ չլինելու հարցին։ Կա երկու տարբերակ։ Չի բացառվում, որ Հովհաննես Դրասխանակետցին «առեալ» բառն օգտագործել է նրա ոչ թե «գրավել», այլ մյուս՝ «հափշտակել» իմաստով[12]։ Այն է, նա Ցլիկ Ամրամի՝ կողմից նրա գերակա Աշոտ Բ-ին դավաճանելը, վերջինիս պատկանող բերդը միանձնյա տնօրինելը, հափշտակություն, այլ ոչ թե գրավում է որակել։ Նաև հնարավոր է, որ Ցլիկ Ամրամի նստավայրն այլ ամրություն է եղել, սակայն, Տավուշի պարիսպների ամրությանը վստահելով՝ նա իր ընտանիքն այդտեղ է փոխադրել։ Իրականությանն ավելի մոտ է առաջին տարբերակը, բայց ոչ անվարան պնդելի, ինչպես վարվել է Ռ. Մաթևոսյանը։ Ըստ նրա՝ Ուտիի «գավառապետի նստավայրը Տավուշ բերդն էր, նրանցից հանվանե Դրասխանակերտցին հիշատակում է Մովսեսին և Ցլիկ Ամրամին»[13]։  

Չնայած Հովհաննես Դրասխանակերտցու լռությանը, Ցլիկ Ամրամի ապստամբությունը ձախողվեց և Ուտի վարչամիավորը նրա տարածքում գտնվող բերդերով, այդ թվում Տավուշով հանդերձ, շարունակեց մնալ արքունապատկան։ Սակայն, ի տարբերություն Աղուէի ու Ձորոփորի, Տավուշ գավառն ու բերդը հետագայում չընդգրկվեցին Բագրատունիների կրտսեր ճյուղերից Կյուրիկյանների 981 թ. ստեղծած թագավորության կազմում: Դրանք շարունակում էին պատկանել այդ տոհմի ավագ՝ Անիի ճյուղին։ Այդ են փաստում տարբեր սկզբնաղբյուրներ[14], որոնց հաղորդումների նույնականությունը բացառում է հակառակը պնդելու հնարավորությունը։ Ուստի Տավուշ գավառը, հետևաբար նաև բերդը, դեռևս 966 թ. Կյուրիկյաններին տրվելու Ռ. Մաթևոսյանի կարծիքը[15] սկզբնաղբյուրներով չի հիմնավորվում։ Ընդհակառակը, Վարդան վարդապետը Գագիկ Ա-ից (990-1020) հետո Հովհաննես-Սմբատին (1020-1041) անցած գավառների թվում հիշատակում է նաև Տավուշը[16]։ 

Ըստ Տավուշ բերդի 1988 թ. պեղումների ժամանակ հայտնաբերված մի հնգատող արձանագրության՝ ստորին բերդում 1019 թ. կառուցվել է Սուրբ Աստվածածին անունը կրող եկեղեցի, որի մնացորդները պահպանվել են։ 

*             *

*

Գլուխ 2         Տավուշ բերդը Բյուզանդական կայսրության և Վրացական թագավորության կազմում

Խնդրո առարկա բերդը Տավուշ գավառի հետ միասին 1045 թ., Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո, ընկավ Բյուզանդիայի տիրապետության տակ[17]։ Հյուսիսային Հայաստանում վրաց արքա Դավիթ IV Շինարարի (1089-1125) նվաճումների առնչությամբ, Վարդան վարդապետը գրել է, որ նա գրավել էր «և Գագ, և զՏէրունականն և զՏայուշ և Կյեան, և զԼօռի և զՏաշիր և զՄահկանաբերդ և զբոլոր իշխանութիւն Հայոց Կիւրիկէի և Աբասայ»[18]։ Քանի որ սկզբնաղբյուրներում իբրև թագավոր առաջին անգամ 1050 թ. հիշատակվող Կյուրիկե Ա-ի կողմից Տավուշ գավառին ուժով տիրելու հնարավորությունը բացառվում էր, ինքնին հասկանալի է, որ նա այն՝ Տավուշ բերդի հետ հանդերձ ստացել էր Բյուզանդիայից։ Դա պայմանավորված էր Տաշիր-Ձորագետի թագավորությունը Բյուզանդիայի քաղաքական ազդեցության ոլորտում հայտնվելով։

Շատ չանցած՝ 1088 թ., Կյուրիկե Ա-ն ստիպված էր հպատակվել սելջուկներին և դառնալ Գանձակի սելջուկյան մալիքության անմիջական հպատակը։ Դրանից հետո Տաշիր-Ձորագետի թագավորությունը տարածքային կորուստներ կրելով զրկվեց նաև Տավուշ գավառից ու բերդից, որոնք անցան այդ մալիքությանը։ Մյուս կողմից, այդ թագավորության վրա աստիճանաբար ուժեղանում էր նաև վրացական ճնշումը։ 

Ի վերջո, ըստ Կիրակոս Գանձակեցու՝ Կյուրիկե Ա-ից հետո նրա որդիներ Աբասն ու Դավիթը «դաւեալք ի վրաց, ելեալք ի տանէ հայրենեաց, գնացին ի պարսիկս… և առնուն ի նոցանէ ի ժառանգութիւն զՏաւուշ, զՄածնաբերդ և զայլ տեղիս»[19]։ «Ի պարսիկս» արտահայտությամբ պատմիչը նկատի ունի Գանձակի սելջուկյան մալիքությունը։ Այսպիսով, վստահաբար Տավուշ ու Մածնաբերդ բերդերը 1113 թ. իրենց շրջակայքով անցան համապատասխանաբար Աբաս և Դավիթ Կյուրիկյաններին[20]։ Տավուշ բերդը դարձավ իր շրջակայքը ներառող համանուն իշխանության կենտրոնը։ 

Շատ չանցած, 1124 թ. գարնանն ու ամռանը[21], ինչպես վերը նշվեց, Դավիթ IV Շինարարը Հյուսիսային Հայաստանում կատարեց մի շարք նվաճումներ։ Արդյունքում Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան նախկին թագավորության տարածքը նա խլեց սելջուկներից։ Արդեն տեսանք, որ ըստ Վարդան վարդապետի՝ վրաց թագավորի գրաված բերդերի թվում էր նաև Տավուշն իր շրջակայքով։ Դա հավաստում է նաև Ստեփանոս Օրբելյանը[22]։ Սակայն Առանի կառավարիչ (աթաբեկ) Կարա-Սոնկարը (1127-1140/1141) չհամակերպվելով Դավիթ IV Շինարարի գրաված տարածքները կորցնելու հետ, նրա հաջորդ Դեմետրե Ա-ի (1125-1155/1156) դեմ պայքար սկսեց դրանք վերադաձնելու համար։ Փոփոխական հաջողություններով ընթացած այդ պայքարն ավարտվեց 1130-ական թվականների վերջերին՝ Կարա-Սոնկարի հաղթանակով։ Այսպիսով, Տավուշի Կյուրիկյան իշխանությունը Տավուշ բերդով հայտնվեց Գանձակի սելջուկյան մալիքության գերակայության տակ։ 

Այդ ժամանակաշրջանում Տավուշ բերդում Հայ Աղվանից եկեղեցու կյանքում տեղի ունեցավ մի կարևոր իրադարձություն։ Այնտեղ 1139 թ. տրէ ամսին (մայիսի 15-հունիսի 11) կայացավ ժողով, որի որոշմամբ այդ եկեղեցու ութ տարի թափուր մնացած կաթողիկոսական աթոռը զբաղեցրեց Գրիգորիս Բ-ը (1139-1145)։ Ժողովը գլխավորում էր Հայոց Արևելից կողմանց երևելի վարդապետներ Դավիթ Ալավկաորդու, Թոքակերի որդի Գրիգորի և այլոց խնդրանքով Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունու (1113-1165) կողմից այնտեղ ուղարկված Կարինի եպիկոսպոս Սահակը։ Այս իրադարձությանն անդրադարձած, բայց ժողովի կայացման տեղն ու ժամանակը չնշած Կիրակոս Գանձակեցուն լրացնում է Մխիթար Գոշը։ Ըստ նրա, «Ի ՇՁԸ թուակ. Հայոց (1139 թ. – Ա. Շ.) ի գալ տէր Սահակայ յաշխարհս Աղուանից, ժողովէր զամենեսեան առ հասարակ ի տուն թագաւորին Աբասայ Բագրատունւոյ՝ որդւոյ Կիւրիկէի արքայի, որ եւ ժողովեալ ամենեցուն առաջին նորա ի բերդն, որ կոչի Տաւուշ ուր եւ ժողովեալ հարանց սրբոց եւ եպիսկոսաց. թագաւորն Դաւիթ՝ եղբայր Աբասայ թագաւորի»[23]։ 

Ժողովից քիչ անց՝ 1139 թ. արեգ ամսին (սեպտեմբերի 13-հոկտեմբերի 10), տեղի ունեցավ Գանձակի ուժգին երկրաշարժը, որը պատուհասեց նաև Տավուշ գավառը։ Ավերվեց նաև Տավուշ բերդի վերը հիշատակված Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այն ի հիշատակ իր և Դավիթ եղբոր հոգու Աբասը նախքան 1144 թ. նորոգեց[24]։ 

Օգտվելով Կարա-Սոնկուրից հետո նրա տնօրինած շրջանների խառնակ ու անտերունչ վիճակից, Պարսկաստանից եկած Չավլի զորապետը սկսեց ասպատակել դրանք։ Նա մի շարք վայրեր, այդ թվում Խաչենը 1143 թ. ասպատակելուց հետո, Մխիթար Գոշի համաձայն «ի միուսում ամին դարձեալ գայր ի գաւառս Առանայ։ Եւ փութանակի երթայր ի բերդն Տավուշ յորում ամրացեալ էր թագաւորն Աբաս, և բազում ջանիւ ընդ երկար պաշարեալ զնա՝ ապա առնոյր զբերդն. իսկ Աբաս անցեալ գնաց առ թագաւորն Վրաց ի ՇՂԴ թուականին»[25]։ Այսպիսով, ըստ Մխիթար Գոշի՝ Չավլին Տավուշը գրավել է 1144 թ. երկարատև պաշարումից հետո։ Այս իրադարձությանն անդրադարձել է նաև Սամվել Անեցին։ Սակայն նա Տավուշի գրավումը մեկ տարով հետ է տարել և թվագրել 1145-ով, նաև նշել, որ դա տեղի է ունեցել քառասնօրյա պաշարումից հետո[26]։ Դեպքերի հետագա զարգացումից հետևում է, որ ճիշտը Մխիթար Գոշի առաջարկած թվականն է[27]։ Չավլին Տավուշը գրավեց «հանելով զթագաւորն Աբաս առանց վնաս առնելոյ»[28] և նա ապաստանեց Մածնաբերդում, Դավիթ եղբոր մոտ[29]։ 

Գրիգոր Ակներցու «զամուր դղեկն զՏաւուշ, որ էր աթոռ Սուլթանի»[30] վկայությունից հետևում է, որ այդ բերդի գրավումից հետո Աբաս Կյուրիկյանի իշխանությունը վերացվեց և նրա տեղում ստեղծվեց սելջուկյան սուլթանություն՝ իր տիրոջ նստավայր ունենալով Տավուշ բերդը։ Այդ վարչական միավորը գոյություն ունեցավ մինչև 1203 թ., երբ ըստ «Վասն անցեալ աւուրցն» խորագրով ժամանակագրական մանր հատվածի[31] Տավուշ բերդն ազատագրվեց Զաքարյանների կրտսեր ճյուղը ներկայացնող իշխան Բլուզ Զաքարե Վահրամյանի կողմից։ 

Այսպիսով Տավուշ բերդը և գավառն ընգրկվեցին վրացական թագավորության կազմում գտնվող Վահրամյանների հզոր իշխանության մեջ։ 

Դեռևս Բագրատունյաց շրջանում նկատելի էր բերդն իր շրջակա տարածքով գավառ կոչվող վարչամիավոր կազմելու և այն դրա կենտրոն դարձնելուսկզբունքը[32]։ Հաղբատի վանական համալիրում իր վաղամեռիկ եղբայրների հիշատակին Բլուզ Զաքարեի տիկին Խաթուն իշխանուհու կառուցված եկեղեցու պատին նրա թողած 1205/1206-1215/1216 միջակայքով թվագրվող արձանագրությունից հետևում է, որ այդ ժամանակ ևս նույն սկզբունքն էր գործում։ Խաթունը դրանում ամուսնուն ներկայացնում է որպես «տէր Գագա եւ Տաւշո, Գարդմանա եւ Տէրունականին եւ այլոց գաւառաց»[33]։ 

Այս պնդման օգտին է վկայում նաև Խորանաշատի վանքում 1252 թ. գրչագրված մի ձեռագրի հիշատակարանում առկա «ի գաւառիս Երգեւանք կոչեցեալ»[34] արտահայտությունը։ Թե՛ Տավուշ և թե՛ Երգեվանք բերդերն ընդգրկված էին աշխարհացույցյան Տավուշ գավառում, բայց, ինչպես տեսնում ենք, XIII դ. հանդես են գալիս իբրև դրա տարածքի վրա ստեղծված՝ իրենց անունը կրող գավառի կենտրոններ։ Չի բացառվում, որ Տավուշ բերդը Վահրամյանների ենթակայության տակ անցնելուց հետո դարձել է նրանց կողմից ստեղծված և նախկին Տավուշի Կյուրիկյան իշխանության տարածքին համապատասխանող վարչամիավորի կենտրոնը։ Տավուշ բերդը կրող քառաժայռի արևմտյան ճակատին պահպանվել է մի տառաշարք՝ «ՈԾԴԹ»[35]։ Այն սելջուկյան տիրապետությունից խնդրո առարկա բերդի ազատագրման տարեթիվն է՝ 1205։ Տավուշ բերդի Սուրբ Աստվածածին եկեղեցին հիշատակած վերոհիշյալ արձանագրության նման՝ այն փրկչական թվականով է։ Իսկ ինչպես հայտնի է դրա համաձայն Քրիստոսի ծնունդը հաշվվում է այժմ գործող թվականից երկու տարի առաջ։ 1205 թվականից ավելդիր երկու տարին հանելով ստանում ենք 1203 թ.։ Ինչպես արդեն տեսանք, այդ թվականը՝ 1203-ը տալիս է նաև «Վասն անցեալ աւուրցն» խորագրով վերոբերյալ ժամանակագրական մանր հատվածը։ 

1203-1229 թթ. Տավուշ բերդը սկզբնաղբյուրներում չի հիշատակվում։ Այն չի նշվում նաև 1229 թ․ գարուն-ամռանը խորեմշահ Ջալալ ադ-Դինի (1220-1231) կողմից Վահրամյանների իշխանության վրա կատարած պատժիչ արշավանքի ժամանակ պաշարված բերդերի թվում[36]։ Եվ դա այն դեպքում, երբ նրա հրոսակները ներխուժել էին նաև Տավուշ գավառ և ավերել Խորանաշատի վանքը[37]։ Դրանից հետո Վանական վարդապետն իր սաների հետ նախ ապաստանել էր Տավուշ բերդի հարավակողմում ընկած Լորուտ գյուղի մոտ գտնվող մի քարայրում, ապա դրա մերձակայքում։ Դա ևս անուղղակիորեն փաստում է, որ Ջալալ ադ-Դինի հրոսակները Տավուշ բերդ կամ նրա շրջակայք չէին հասել։ 

Խնդրո առարկա բերդն իր պատմության մեջ երկրորդ և վերջին անգամ պաշարվեց 1236 թ.։ Այդ թվականին նվաճման նպատակով հյուսիսարևելյան Հայաստան ներխուժած մոնղոլական բանակի մի ջոկատ զորապետ Մոլար նոյինի գլխավորությամբ մտավ Վահրամյանների իշխանության տարածք։ Վրաց արքունիքից օգնություն չստացած նրա իշխան Վահրամ Գագեցին համոզվելով, որ սեփական ուժերով մոնղոլներին չի կարող հետ մղել, Աղբուղա որդու հետ տեղից տեղ էր փախչում[38], մինչև որ ապաստանեց Քութաիսում[39]։ Դրա հետևանքով նրա իշխանության «ամրոցս, և զգեողս և զագարակս ամենեքեան տուեալ լինէին ի ձեռս նոցա (մոնղոլների – Ա. Շ.) ի սուղ ժամանակս, անվաստակ և առանց աշխատութեան»[40]։ Ինչ վերաբերում է Տավուշ բերդին, ապա այն առանց դիմադրության չէ, որ հանձնվեց։ Դա երևում է Գրիգոր Ակներցու խոսքերից առ այն, որ մոնղոլներն «առին եւ գործով զամուր դղեկն Տավուշ»[41]։ Ինչպես տեսնում ենք, Տավուշ բերդն այս անգամ ևս գրավվեց համառ դիմադրությունից հետո միայն։ Մոնղոլների կողմից այդ բերդին մերձակա Վանականի քարայրը 1236 թ. վարդավառի օրը՝ հուլիսի 6-ին պաշարելը[42] հուշում է, որ այն գրավվել է դրանից քիչ առաջ կամ հետո։ 

Մոնղոլները ռազմական գործողություններն ավարտելուց հետո 1236 թ. աշնանը վերադարձան Մուղան՝ իրենց ձմեռանոց։ Նախքան այդ նրանք Ղարա Բուղա անունով մի զորապետի թողեցին տեղում՝ հանձնարարելով «քակել զամենայն ամուրս երկրին զոր առեալ էին, զոր և քակեցին ի հիմանց զանառիկ բերդսն»[43]։ Չնայած նրանք իրենց գրաված բոլոր բերդերն ու ամրոցները չէ, որ քանդեցին, սկզբնաղբյուրներում հետագայում Տավուշ բերդի հիշատակությունների չգոյությունը և մոնղոլներին դիմադրած լինելը հիմք են տալիս գտնելու, որ այն նրանց կողմից ավերվել է։ Դա են վկայում նաև այդ բերդի 1986-1988 թթ. շերտագրական պեղումների արդյունքները[44]։ Այսպիսով, անտարակուսելի է, որ Տավուշ բերդի գոյության ժամանակագրական սահմանները ներառում են IX դ. վերջին տասնամյակի կեսերից մինչև XIII դ. չորրորդ տասնամյակի երկրորդ կեսն ընկած միջակայքը։ Հետևաբար, այն գոյություն է ունեցել շուրջ երեքուկես դար։ 

*                     *

*

ՎԵՐՋԱԲԱՆ

Օգտվելով նրանից, որ իմ պապիկը՝ նույն ինքը Արտաշես Շահնազարյանը պատմաբան է, ինձ օգնեց հետաքրքիր տեղեկություններ քաղել տարբեր աղբյուրներից։ Նրա հետ աշխատելը շատ մեծ արդյունք տվեց։ Նա ոչ միայն ինձ օգնեց տարբեր աղբյուրներից Տավուշ բերդի մասին տեղեկություններ հանելու հարցում, այլ նաև աղբյուրներից դուրս այլ հետաքրքիր բաներ պատմեց։ Իմանալով, որ պապիկս դեռ մարտին պետք է մեկներ Տավուշի մարզ, խնդրեցի նրան ինձ իր հետ տանի, որպեսզի ինքս անձամբ ևս մեկ անգամ տեսնեմ Տավուշ բերդը։ Ոչինչ չէր փոխվել վերջին այցելությունիցս։ Միայն փոխվել էր այն,  որ ավելի շատ տեղեկություններից հետո ամրոցն ասես ավելի հարազատ ու ծանոթ դարձած լիներ։

Առ այսօր Տավուշ բերդի պեղումների արդյունքում նորանոր իրեր՝ սպասք, գործիքներ, հագուստի մասունքներ, զարդեր են ի հայտ գալիս, որոնք բերդի անցյալի խոսուն վկաներն են։ Ոստի պետք է լրջորեն վերաբերվել այդ և մյուս բոլոր հուշարձանների պահպանմանը, վերականգմանը։ Հակառակ դեպքում այդ հուշարձաններն կանհետանան, դրանց հետ էլ մի ողջ պատմական շրջան։

Չգիտեմ, ձեզանից որևէ մեկը եղե՞լ է Բերդ քաղաքում։ Եթե ոչ, ապա ես բոլորիդ սիրով հրավիրում եմ այցելելու այդ հրաշալի վայրը։ Պապիկիս էլ կխնդրեմ որ անպայման մեզ տանի տարբեր հետաքրքիր վայրեր, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանաք Տավուշի մարզի պատմությանը։

Ի դեպ Բերդ քաղաքն իր անվանումն ստացել է համանուն բերդի անունից և 1609  թ․ գյուղաքաղաքի անունը փոխվեց Բերդի։

Մի կարևոր պատմական ակնարկ ևս անեմ։ 1100 տարի առաջ՝ 921 թ., տեղի ունեցավ Աշոտ Բ Երկաթի (914-928) դեմ Ցլիկ Ամրամի ապստամբությունը։ Նա նաև Տավուշ գավառը ներառող արքունապատկան «Ուտի գավառ» վարչական միավորի (չշփոթել Մեծ Հայքի Ուտիք աշխարհի հետ) նշանակովի վերակացուն էր։ Իր տիրոջը՝ Աշոտ Երկաթին, դավաճանելու համար Հովհաննես Դրասխանակերտցու կողմից «ապստամբ սրիկա» որակված Ցլիկ Ամրամը հենց սկզբից հոգաց իր ընտանիքի անդամների անվտանգությունը։ Այդ նպատակով նա գրավեց Աշոտ Երկաթին պատկանող Տավուշ ամրոցը և նրանց տեղափոխեց այնտեղ։ Սա պատմական աղբյուրներում Տավուշ ամրոցի առաջին հիշատակությունն է։

Օգտագործված աղբյուրներ․

[1] Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտցւոյ Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1912, էջ 321 (այսուհետև՝ Հովհաննես Դրասխանակերտցի)։ 

[2] Նույն տեղում, էջ 321։ 

[3] Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 127։ 

[4]Մատենագիրք Հայոց, ԺԵ հատոր, Ժ. դար, Պատմագրութիւն, երկու գրքով, գիրք Բ, Երևան, 2011, էջ 708։ 

[5] Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 161։ 

[6] Նույն տեղում, էջ 162։ 

[7]Տե՛ս Շահնազարյան Ա., Ուտի գավառը// «Բանբեր հայագիտության», 2020, թիվ 2, էջ 28։ 

[8]Տե՛ս Եսայան Հ., Սաղումյան Ս., Շահնազարյան Ա., Տավուշ ամրոցի պեղումները // «ԼՀԳ», 1991, թիվ 2, էջ 132։ 

[9]Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 140: 

[10] Նույն տեղում, էջ 320։ 

[11]Նույն տեղում, էջ 321։ 

[12]Տե՛ս Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հ. առաջին, ի Վենետիկ, 1836, էջ 309։ 

[13] Մաթևոսյան Ռ. Ի., Տաշիր-Ձորագետ (X դ. – XII դ. սկիզբ), Երևան, 1982, էջ 54։ 

[14] Տե՛ս Հավաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի լուսաբանեալ, ի Վենետիկ, 1862, էջ 90 (այսուհետև՝ Վարդան վարդապետ), Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց, Թիֆլիս, 1910, էջ 300 (այսուհետև՝ Ստեփանոս Օրբելյան), Մանր ժամանակագրություններ, XIII-XVIII դդ., հ. I, կազմեց Վ. Ա. Հակոբյան, Երևան, 1951, էջ 384։ 

[15] Տե՛ս Մաթևոսյան Ռ. Ի., Բագրատունյաց Հայաստանի պետական կառուցվածքն ու վարչական կարգը, Երևան, 1990, էջ 136։ 

[16] Տե՛ս Վարդան վարդապետ, էջ 92։ 

[17] Ռ. Մաթևոսյանը հղելով Վարդան վարդապետի վերը նշված աշխատության վենետիկյան հրատարակության 99-րդ էջը, գրել է, որ Գրիգոր Մագիստրոսը 1045 թ. հետո, Միջագետք մեկնելուց առաջ, իր տիրույթների հետ նաև Աղստևի հովիտն ու Տավուշն է հանձնել Բյուզանդիային (տե՛ս Մաթևոսյան Ռ. Ի., Տաշիր-Ձորագետ (X դ. – XII դ. սկիզբ), էջ 127)։ Սակայն այդ էջում Վարդան վարդապետը գրում է միայն Աղստևի հովտում գտնվող Կայանն ու Կայծանը, ինչպես նաև Բջնին նրա կողմից Բյուզանդիային հանձնվելու մասին։ 

[18] Վարդան վարդապետ, էջ 119։ 

[19] Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց, աշխատասիրությամբ Կ. Ա. Մելիք-Օհանջանյանի, Երևան, 1961, էջ 151-152 (այսուհետև՝ Կիրակոս Գանձակեցի)։ 

[20] Թվականի ճշտումը տե՛ս Շահնազարեան Ա., Տաշիր-Ձորագետի Կիւրիկեան թագաւորութեան ճգնաժամն ու անկումը // «Հանդէս ամսօրէայ», 2004, թիվ 1-12, սյունակ 297։ 

[21] Տե՛ս Մարգարյան Հ. Գ., Հյուսիսային Հայաստանի ու Վրաստանի ԺԲ դարի պատմության մի քանի հարցեր, Երևան, 1980, էջ 90-92։ 

[22] Տե՛ս Ստեփանոս Օրբելյան, էջ 379։ 

[23] Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, քննական բնագիրը և ներածությունը՝ Վարագ Առաքելյանի, Երևան, 1983, էջ 351 (այսուհետև՝ Մովսես Կաղանկատուացի)։ 

[24] Տե՛ս Եսայան Հ., Սաղումյան Ս., Շահնազարյան Ա., նշվ. աշխ., էջ 136-140։ 

[25] Մովսես Կաղանկատուացի, էջ 353։ 

[26] Տե՛ս Սամուէլ Անեցի և շարունակողներ, Ժամանակագրություն, աշխատասիրությամբ Կարեն Մաթևոսյանի, Երևան, 2014, էջ 213 (այսուհետև՝ Սամվել Անեցի և շարունակողներ)։ 

[27] Չավլիի կողմից Տավուշ բերդի գրավման թվականի ճշգրտումը տե՛ս Շահնազարյան Ա., Տավուշի Կյուրիկյան իշխանությունների պատմությունից // «Էջմիածին», 2017, թիվ Ժ, էջ 110-111։ 

[28] Սամվել Անեցի և շարունակողներ, էջ 213։ 

[29] Տե՛ս Կիրակոս Գանձակեցի, էջ 152։ 

[30] Գրիգոր Ակներցի, Պատմութիւն թաթարաց, Երուսաղէմ, 1974, էջ 23 (այսուհետև՝ Գրիգոր Ակներցի)։ 

[31] Տե՛ս Մանր ժամանակագրություններ. XIII-XVIII դդ., էջ 392։ 

[32] Տե՛ս Շահնազարյան Ա., Վահրամյանների իշխանությունը, Երևան, 1990, էջ 133։ 

[33] Դիվան հայ վիմագրության, պրակ IX, կազմեցին Ս. Գ. Բարխուդարյան, Կ. Գ. Ղաֆադարյան, Ս. Տ. Սաղումյան, Երևան, 2012, էջ 208։ 

[34] Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. ԺԳ դար, կազմեց Ա. Ս. Մաթևոսյան, Երևան, 1984, էջ 264։ 

[35] Ղաֆադարյան Կ., Էջեր հայոց միջնադարյան մշակույթի և պատմության, I, Երևան, 2007, էջ 304։ 

[36] Տե՛ս Шихаб ад-Дин Мухаммад ан-Насиви, Жизнеописание султана Джалал ад-Дин Манкбурны, Баку, 1973, с 226։ 

[37] Տե՛ս Կիրակոս Գանձակեցի, էջ 244։ 

[38] Տե՛ս Վարդան վարդապետ, էջ 145։ 

[39] Տե՛ս Картлис цховреба, История Грузии, под. ред. Р. Метревели, Тбилиси, 2008, с. 346։ 

[40] Վարդան վարդապետ, էջ 145։ 

[41] Գրիգոր Ակներցի, էջ 23։ 

[42] Տե՛ս Կիրակոս Գանձակեցի, էջ 245։ 

[43] Տե՛ս Գրիգոր Ակներցի, էջ 23-24։ 

[44] Տե՛ս Եսայան Հ. Ս., Սաղումյան Ս. Տ., Շահնազարյան Ա. Ի., նշվ. աշխ., էջ 132։ 

Posted in ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Արտագնա պարապմունք «Աղձք» դամբարանադաշտում

Մայիսյան հավաքի շրջանում «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի շրջանակում Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբերը կայցելեն Արշակունիների «Աղձք» դամբարանադաշտ․․․

Օր՝ մայիսի 3
Մեկնում՝ ժամը 12։00
Վերադարձ՝ ժամը մինչև 16։00
Վայր՝ Արագածոտնի մարզ, Աշտարակի շրջան, Աղձք գյուղ
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբեր
Պատասխանատուներ՝ Վարդան Կարապետյան, Արմեն Ոսկանյան

Երթուղին՝
Մեկնում՝
  Երևան-Աշտարակ-Աղձք
Վերադարձ՝ Աղձք-Աշտարակ-Երևան

Նպատակ՝
-Մայիսյան հավաքի շրջանակում ուսումնական համագործակցային գործունեության իրականացում արտագնա պարապմունքի ձևով
-ճանաչել «Աղձք» դամբարանադաշտը՝ որպես Արշակունիների դամբարան-գերեզմանատուն

Նախապատրաստական աշխատանք՝
«Աղձք» դամբարանի մասին ուսումնասիրություն
Անի-Կամախ․արքայական դամբարան
Արշակունիների Աղձքի դամբարան-գերեզմանատան պեղումների արդյունքները
-պայմանավորվածություն վարորդի հետ․

Ակնկալվող արդյունք՝
-պատումներ, ֆոտոշարեր, տեսանյութեր, դրանց հրապարակումը սովորողների բլոգներում, ենթակայքում, կայքում․

Տրանսպորտ-նախահաշիվ՝
Մերսեդես-Սպրինտեր-35 QP 464, վարորդ՝ Արամ Հարությունյան, հեռ. 077 74 76 55
Վարորդին վճարվող գումար՝

Մասնակիցներ՝

1․ Քամալյան Միլենա՝ 11-րդ դաս․
2․ Հովսեփյան Անահիտ՝ 11-րդ դաս․
3․ Գոմցյան Կարինե՝ 11-րդ դաս․
4․ Փաշինյան Շուշան՝ 11-րդ դաս․
5․ Ջանիկյան Արթենի՝ 11-րդ դաս․
6․ Միսակյան Ելենա՝ 11-րդ դաս․
7․ Հովհաննիսյան Նունե՝ 11-րդ դաս․
8․ Գոմցյան Արսեն՝ 10-րդ դաս․
9․ Մարգարյան Սեդա՝ 10-րդ դաս․
10․ Զարգարյան Էլեն՝ 10-րդ դաս․
11․  Թորոսյան Լաուրա՝ 10-րդ դաս․
12․ Խաչատրյան Աշոտ՝ 10-րդ դաս․
13․ Արի Ագոփ՝ 10-րդ դաս․
14․ Շահնազարյան Աելիտա՝ 10-րդ դաս
15. Ենգիբարյան Սեդա՝ 10-րդ դաս․
16․ Ոսկանյան Աննա՝ 6-րդ դաս․ /Արմեն Ոսկանյանի դուստրը/

Share this: