Posted in Նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

Մ․Սեբաստացի կրթահամալիրի սաների մասնակցությունը կրթության կառավարման գործընթացին

Նախագծի նպատակը՝

Ակտիվացնել Մ․ Սեբաստացի կրթահամալիրի սաների մասնակցությունը կրթության կառավարման գործընթացին։

Նախագծի խնդիրները՝

Ուսումնասիրել կրթության կառավարման ոլորտում ընդգրկված կառավարության ենթակա պետական մարմինների՝ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին, կրթության տեսչական մարմին, ԿԳՄՍՆ և այլն, իրավասությունները, նրանց կողմից իրականացվող գործողություններն ուղղված Կրթահամալիրում կրթության կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացմանը։

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի և Քոլեջի ուսանողներ

Իրականացման տևողությունը՝ շարունակական

Միջավայր՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Կիրառվողմեթոդներ. Համագործակցային, խմբային, հետազոտական-որոնողական:

Ուսումնական ռեսուրսներ՝

Կրթության ոլորտին առնչվող նորմատիվ-իրավական ակտեր (www.arlis.am),

Հետազոտական աշխատանք

Նախագծի իրականացման քայլեր

  • Ավագ դպրոցի և Քոլեջի ուսանողների կողմից ՀՀ կառավարության ենթակա մարմինների հանրակրթության և նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական փաստաթղթերի, Կրթահամալիրում իրականացված ստուգումների արդյունքների ուսումնասիրություն։
  • Կրթահամալիրում կրթության կառավարման ոլորտում իրականացվող գործողություններին սաների մասնակցության հնարավորությունների ուսումնասիրություն։
  • Կրթահամալիրի սաների մասնակցությամբ ՀՀ Կառավարության վերոհիշյալ ենթակա մարմինների համապատասխան աշխատակիցների հետ քննարկումներ՝ կրթության կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Արդյունքների ամփոփում

Author:

Ծնվել եմ Երևանում, ավարտել եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ Պատմաբան եմ, դասավանդել եմ Ա․ Շիրակացի ճեմարանում, Երևանի հումանիտար վարժարանում, ՍԻԱՍ անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայում։ Ուսանել եմ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Եգիպտոսում։ Սիրում եմ սովորել․․․

Leave a comment