Posted in 2022-2023 ուսումնական տարի, ԱՄՓՈՓՈՒՄ

Ուսումնական երկրորդ շրջանի հաշվետվություն

Հունվարի 9-27-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցով կրթահամալիրում ուսումնական երկրորդ շրջանն էր։

Երկրորդ ուսումնական շրջանում հունվարի 10-18-ը փոխարինել եմ Աննա Խաչատրյանին, աշխատելով նրա ջոկատի սովորողների հետ։ Հունվարի 10-ին սովորողների հետ դիտել և քննարկել ենք  1984  1984 / Nineteen Eighty-Four (1984) ֆիլմը։ Համեմատել ենք Ջորջ Օրուելի համանուն վեպի տարբեր տարիների էկրանավորումները, քննարկել ֆիլմը։

Ջոկատայինների հետ աշխատել ենք նախապես հաստատված ճամբարային օրակարգով, իրականացնելով նախատեսված միջոցառումները։ Տեղի է ունեցել երկու հանդիպում քննարկում Կրթահամալիրի քոլեջի Զբոսաշրջությանբաժնի ուսանողների և դասավանդող Տիգրան Զոհրաբյանի հետ։ Նրանք ներկայացրել են “Արկածային տուրիզմ” թեման։

Մենթորական աշխատանքի հիմնական ուղղվածությունը երկրորդ ուսումնական շրջանում սովորողների հետազոտական աշխատանքների ղեկավարման փորձի փոխանցումն էր Աշոտ Տիգրանյանի կողմից։

Աշխատել ենք Կարինա Մանուկյանի, Նարեկ Հարությունյանի, Սեդա Մարգարյանի հետազոտական աշխատանքների ամփոփման ուղղությամբ։ Աշխատանքները հիմնականում պատրաստ են առաջիկա պաշտպանությանը։

Աջակցող մասնակցություն եմ ունեցել այլ սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը։

Աննա Խաչատրյանի և Սյուզի Հակոբյանի ջոկատների սովորողներին եմ ներկայացրել Էթնոհոգեբանություն և Հաղորդակցման հմտություններ նախագծերը։

Ազգագրական փառատոնի և “Հարթակում ծնողն է” նախագծի շրջանակներում հանդիպել եմ Կրթահամալիրի Միջին դպրոցի Մերի Սարգսյանի ջոկատի սովորողների հետ, ներկայացնելով “Պատմություն” առարկան, և “Ազգագրություն” մասնագիտությունը։

Ուսումնական առաջին շրջանի հաշվետվություն

2022թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամսիների ընթացքում իրականացրել եմ աշխատակարգով նախատեսված գործողությունները Կրթահամալիրի Ավագ դպրոցում։

Հատկապես կարևորում եմ 10-րդ դասարանի Պատմության ընտրությամբ խմբի հետ կատարված աշխատանքը։ Սովորողների հետ միասին իրականացվել են տարբեր բնույթի ուսումնական աշխատանքներ․ պատմագիտական բնույթի ուսումնասիրություններ, նախագծային աշխատանքներ, հանդիպումներ հրավիրյալ մասնագետների հետ, կլոր սեղան քննարկումներ, ինչպես նաև քննարկումներ ու բանավեճեր տարբեր պատմական իրադարձությունների ու պատմական գործիչների վերաբերյալ։

Ուսումնական առաջին շրջանում կարևոր ձեռքբերում եմ համարում մենթորական աշխատանքը մենթոր Աշոտ Տիգրանյանի հետ։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ, դասալսումներ ու քննարկումներ, որոնք նախատեսվում են շարունակել նաև առաջիկայում։ Մենթորական աշխատանքի արդյունքում կարևորում եմ “Ամբողջատիրություն” համագործակցային նախագծի մեկնարկը։

Ուսումնական առաջին շրջանում կարևորում եմ սովորողների կողմից հետազոտական աշխատանքի իրականացումը։

Միևնույն ժամանակ աշխատանքի ընթացքում դրսևորվեցին նաև որոշակի խնդիրներ, մասնավորապես հասարակագիտություն առարկայի դասավանդման ընթացքում։ Եթե “իրավագիտություն”, “քաղաքագիտություն” բաժիններում սովորողները դրսևորում էին հետաքրքրքություն և ակտիվություն, ապա “գեղագիտություն” և “բարոյագիտություն” բաժիններում այս ուղղությամբ բավական անելիքներ եմ տեսնում, որոնք կաշխատեմ իրականացնել գալիք ուսումնական շրջաններում